Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե
 |1lurer.am|

Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե |1lurer.am|

1lurer.am: Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության կողմնակից է: «Մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևորությունը։ Մենք հավատում ենք, որ երկու երկրներն ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ»,- նշել է Կոբախիձեն։ «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափը լավ օրինակ է, թե ինչպես կարող են արդյունավետ և հաջող համագործակցել միմյանց ինքնիշխանությունը հարգող երկրները: Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է և պետք է ուղղված լինի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև մեր երկրների զարգացմանը»,- հավելել է նա։
21:05 - 16 մայիսի, 2024
Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից
 |azatutyun.am|

Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը պաշտոնապես կոչ են արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատումից։ Օրենքի ընդդիմախոսներն այն համարում են «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի անալոգ։ Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կազդի Վրաստանի եվրոպական հեռանկարների վրա՝ չհստակեցնելով, թե ինչ հետևանքների մասին է խոսքը։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ օրինագիծը թիրախավորում է քաղաքացիական հասարակությանն ու սպառնում է ԶԼՄ-ների ազատությանը: «Ընտրությունը Վրաստանի ձեռքում է, մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին հետ կանչել օրինագիծը»,- ասված է հայտարարությունում։։ Financial Times-ը, վկայակոչելով ԵՄ երեք պաշտոնյաների, պնդում է, որ եթե օրենքն ուժի մեջ մտնի, ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը կսառեցվի։ Անցյալ տարի երկիրը պաշտոնապես ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացավ, թեև բանակցությունները դեռ չեն սկսվել։ Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաիշվիլին հայտարարել է, որ մտադիր է վետո դնել աղմկահարույց օրենքի վրա։
09:27 - 16 մայիսի, 2024
Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները

 |factor.am|

Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները |factor.am|

factor.am: Վրաստան են ժամանել Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն, Մարգուս Ցահկնան, Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը և Գաբրիելիուս Լանդսբերգիսը, սոցցանցերում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան, գրում է Գրուզիա օնլայնը։ «Դժվար պահերին կարող ես հույս դնել ընկերներիդ վրա»,- գրել է Ցահկնան։ Էստոնիայի ԱԳ նախարարը հրապարակել է նաև լուսանկար, որում պատկերված է լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի, լատվիացի գործընկեր Բայբա Բրաժեի և իսլանդացի գործընկեր Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրի հետ։ «Մենք ժամանել ենք Թբիլիսի, որտեղ ևս մեկ պայքար է ընթանում հանուն ժողովրդավարության, ազատության և եվրոպական ապագայի»,- գրել է Լիտվայի արտգործնախարարը։ Նշենք, որ Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել էին Ռուսթավելիի պողոտայում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքող ցուցարարներին։
16:57 - 15 մայիսի, 2024
Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. qաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև

Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. qաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև

Մայիսի 13-ից 14-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպումը։ Խորհրդակցությունները համանախագահում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության հաստատելու մասին համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր առաջին քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև երկու երկրների միջև շարունակական երկխոսությունը և համագործակցությունը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Որպես  համագործակցության հիմնական հենասյուներ և ամուր հիմք նշվել են առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, զբոսաշրջության, մշակութային և կրթության ոլորտները: Կողմերը նշել են նաև, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման/սահմանագծման գործընթացը շարունակելու է լինել երկկողմ օրակարգի առաջնահերթություն։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող գլոբալ գործընթացներին: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են խաղաղության և կայունության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային զարգացման և բարգավաճման կարևոր պայման։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են անվերապահ աջակցությունը միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի դերը խաղաղության և տարածաշրջանային զարգացման, ինչպես նաև եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու հարցում: Կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և Ռազմավարական գործընկերությունը պայմանավորված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլ նաև ակտիվ համագործակցությամբ և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությամբ։ Համանախագահները պատրաստակամությունն են հայտնել նպաստել ավանդական բարեկամական կապերի հետագա խորացմանն ու զարգացմանը:
12:34 - 15 մայիսի, 2024
ԱՄՆ-ն կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն |azatutyun.am|

ԱՄՆ-ն կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ, եթե վերջնականապես ընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ Նա շեշտել է, որ այս շաբաթավերջին բոլորը տեսան Վրաստանի պատմության մեջ ամենախոշոր բողոքի ցույցերը՝ տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներով, որոնք կոչ էին անում իրենց կառավարությանը դեմ կանգնել այս օրենքին, քանի որ ձգտում են դեպի եվրաատլանտյան ապագա: «Մենք կտեսնենք, թե ինչ կանի խորհրդարանը, բայց եթե այս օրենքն ընդունվի, դա մեզ կստիպի հիմնովին վերանայել մեր հարաբերությունները Վրաստանի հետ»,- նշել է նա։ Սպիտակ տունը «խորապես մտահոգված է» օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունմամբ։ Վաշինգտոնն ակնկալում է, որ Վրաստանի նախագահը վետո կդնի դրա վրա։ «Անհասկանալի է, թե արդյոք խորհրդարանը կփորձի չեղարկել պոտենցիալ վետոն, մենք բացահայտորեն արտահայտել ենք մեր մտահոգությունը օրենքի վերաբերյալ, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին և Վրաստանը ավելի կհեռացնի Եվրամիության արժեքներից, և մենք չպետք է մոռանանք ՆԱՏՕ-ի մասին»,- ասել է Սպիտակ տան խոսնակը։ Հիշեցնենք, որ չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ Վրաստանի խորհրդարանն երեկ երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեցին 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։
09:37 - 15 մայիսի, 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
 |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Վրաստանում ստեղծված իրավիճակով, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով երկրում իրականացվող բողոքի ակցիաներով: Նա կոչ է անում իշխանություններին և հասարակությանը երկխոսել միմյանց հետ և զսպվածություն ցուցաբերել:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ «Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ բախումներին և իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման մասին հաղորդումներին», - ասել է Հակեն: Նա հավելել է՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է անում անհապաղ հետաքննել ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի բոլոր մեղադրանքները բողոքի ցույցերի ընթացքում և դրանից հետո։ Վրաստանի իշխող կուսակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։ Վրաստանի ընդդիմությունը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպայի խորհուրդը, արևմտյան առանձին երկրների ղեկավարներ Վրաստանի իշխանություններին կոչ են արել չընդունել օրինագիծը՝ նշելով, որ դա նման է «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, և նախազգուշացրել են, որ դրա ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։
22:04 - 14 մայիսի, 2024
Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները
 |1lurer.am|

Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ'Բրայենի հետ։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերն անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերությունների բոլոր հարցերի, այդ թվում՝ Վրաստանում վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, կիսել են իրենց մտահոգությունները: Կոբախիձեն մեկնաբանել է նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ընդգծել, որ պետք է դիտարկել միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները: Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացմամբ, ինչը պահանջում է փոխադարձ ջանքեր և արդար հարաբերություններ։
16:35 - 14 մայիսի, 2024
Վրաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում իր ժողովրդի ցանկություններին. ԱՄՆ պետքարտուղարություն |news.am|

Վրաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում իր ժողովրդի ցանկություններին. ԱՄՆ պետքարտուղարություն |news.am|

news.am: Երկուշաբթի օրը, ճեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը դատապարտել է Վրաստանի իշխող կուսակցության և նրա ղեկավարության ցանկությունները՝ ընդունել «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը, որը սահմանափակում է երկրի քաղաքացիների իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Այն գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, անհամատեղելի են վրաց ժողովրդի ինքնադրսևորման և նկրտումների հետ»,- ընդգծել է Պատելը։ Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին։ Մենք սատարում ենք այս ձգտումը և խրախուսում ենք Վրաստանի կառավարությանը շարունակել Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհը... Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին և հարաբերություններ ունենալ անդրատլանտյան դաշինքների հետ, ինչպիսին է ՆԱՏՕ-ն, բայց այն օրենսդրական գործունեությունը, որն այս կառավարությունը հետապնդում է, չի համապատասխանում իր հայտարարած նպատակներին»։
10:04 - 14 մայիսի, 2024