ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները

Մայիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքին ու 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառության կարևորությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման հեռանկարներին՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորությունները։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ծրագրի հիմքում դրված՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության և հավասարության առանցքային սկզբունքները։ Անդրադարձ է կատարվել նաև մարդասիրական բնույթի հարցերի։
22:35 - 08 մայիսի, 2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
 |armenpress.am|

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ջուրիչին Սերբիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Մարկո Ջուրիչին Սերբիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։ Միասնական ջանքերով մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը՝ հաշվի առնելով մեր առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։ Ավելի ուշ Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Մարկո Ջուրիչն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։  «Բարձր եմ գնահատում իմ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորանքները։ Այս տարի, երբ մենք նշում ենք Սերբիա-Հայաստան դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը, ես լավատես եմ մեր հետագա համագործակցության հեռանկարների առումով», - նշել է նորանշանակ նախարարը։
11:15 - 08 մայիսի, 2024
Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման համար: Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնել արդյունքին միտված փոխգործակցությունն ինչպես Դաշինքի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման ուղղությամբ: Կարևորվել է նաև Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, այդ թվում ՆԱՏՕ-ի առաջնորդությամբ Կոսովոյում ԿՖՈՐ առաքելությանը: ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաև Դաշինքի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության զարգացման համատեքստում Վահան Կոստանյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա ընձեռած հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգային խնդիրների շուրջ:
22:55 - 07 մայիսի, 2024
Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարները: Ընդգծվել են այդ ուղղությամբ միջխորհրդարանական կապերի դերն ու ակնկալիքները, երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջոցով նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նպատակով նախաձեռնված ճանապարհին և վերջին շրջանում կայացած քննարկումների արդյունքում նկատելի է երկուստեք վճռականությունը էական խթան հաղորդել երկկողմ կապերին, որոնք հիմնված են պատմական ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա: Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակութային, գիտության ու կրթության ոլորտում, մարդկանց միջև շփումների խորացման հարցերին, նշվել է Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթների մեկնարկի, ինչպես նաև Stipendium Hungaricum կրթաթոշակային ծրագրի օգտակարությունը: Որպես երկու ժողովուրդների միջև ամուր կապերի վկայություն՝ նշվել է նաև Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի հանդեպ հունգար ժողովրդի և Հունգարիայի կառավարության հոգածությունը: Արարատ Միրզոյանը և Իշտվան Յակաբը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ներդրվող ջանքերը:
19:59 - 07 մայիսի, 2024
Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում եզրափակվել է առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է Բուդապեշտում։ ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարները ստորագրել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի Հայաստան է ժամանել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա այդ ժամանակ հայտարարել էր Երևանում Հունգարիայի հյուպատոսություն բացելու մասին։ 
19:49 - 06 մայիսի, 2024
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
 |armenpress.am|

Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական միության ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում։ Այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Վստահ եմ՝ գիտեք, որ մենք մի գործընթացի մեջ ենք, որն էականորեն, մոտեցնում է Հայաստանը ԵՄ-ին և ԵՄ-ն Հայաստանին, և այս պահին մեր սեղանին է նախաձեռնությունների մի նոր փաթեթ։ Այստեղ մեծապես հույս կդնենք և կհենվենք Եվրոպական միությունում Հունգարիայի առաջիկա նախագահությանը և վստահ ենք, որ հարցերը և նախատեսվող ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև Ձեր նախագահության ընթացքում»,- նշել է Արարատ Միրզոյանը։   Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ նախագահությունը։
17:35 - 06 մայիսի, 2024
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
 |armenpress.am|

Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունում պատրաստվում են Հայաստանի հետ գործընկերության օրակարգը պատրաստելուն: Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Որպես Եվրամիությունում մեր նախագահությանն ընդառաջ նախապատրաստական գործողություն՝ մենք կարողացել ենք քայլեր ձեռնարկել զարգացնելու Հայաստանի և ԵՄ–ի միջև կապերը: Մենք պատրաստվում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը պատրաստել: Բացի այդ՝ պատրաստվում ենք ազատականացման երկխոսությունը սկսել երկու կողմերի միջև»,–ասել է նախարարը: Սիյարտոն հույս է հայտնել, որ այս երկու գործընթացները հաջողությամբ և արդյունավետությամբ կպսակվեն: Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ նախագահությունը։
17:08 - 06 մայիսի, 2024
Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք․ Հունգարիայի ԱԳ նախարար

Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք․ Հունգարիայի ԱԳ նախարար

Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։  Պետեր Սիյարտոյի խոսքով՝ այս պահի դրությամբ կային հյուպատոսություններ։  «Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք 2 երկրներում»։ Նախարարը նշեց նաև, որ այս տարվա հուլիսից սկսած՝ տրվելու է 2 մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթի մեկնարկը՝ «Wizz Air» -ի շնորհիվ։ Հանդիպման մեկնարկին Հունգարիայի ԱԳ նախարարը նշեց՝ մեծ պատիվ է իրենց համար 15 տարվա դադարից հետո հյուրընկալել ՀՀ ԱԳ նախարարին։ Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է Բուդապեշտում։ ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարները ստորագրել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի Հայաստան է ժամանել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա այդ ժամանակ հայտարարել էր Երևանում Հունգարիայի հյուպատոսություն բացելու մասին։ 
16:26 - 06 մայիսի, 2024
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահությանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, վկայակոչելով ս.թ. ապրիլի 19-ին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության ճանաչման անվերապահ հանձնառության կարևորությունը նաև խաղաղության պայմանագրի նախագծի համատեքստում:
19:11 - 03 մայիսի, 2024
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:    Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։   Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը:
18:01 - 02 մայիսի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զ րուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման ընթացքին, այնպես դրանից անդին՝ նոր ուղղություններով, փոխգործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել համաձայնեցման փուլում գտնվող հարցերի և առկա հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանը և Հայաստանի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ գործընկերների հետ շարունակական համագործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կուպմանն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ծրագրերի: Հարավային Կովկասում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ ընդգծելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմամբ այդ հարցում ընձեռնվող հնարավորությունները։ ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
18:59 - 30 ապրիլի, 2024