Հնդկաստան

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան
 |armenpress.am|

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների հայկական կողմից և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով Հայաստանից հստակ առաջարկներ ստանա։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ հայտնելով, որ նավահանգստից օգտվելու հարցի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2023 թվականի դեկտեմբերին այցելել է Չաբահար նավահանգիստ։ Հնդկաստանի դեսպանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից։ «Հայկական կողմից մենք սպասում ենք մանրամասներին, և մենք դա անպայման հաշվի կառնենք, երբ հայկական կողմից հստակ առաջարկներ ստանանք»,- ընդգծեց դեսպանը՝ նշելով, որ երկու երկրների միջև տեղի ունեցած քննարկումներում ՀՀ ներկայացուցիչները Չաբահար նավահանգստից օգտվելու հետաքրքրություն են ցուցաբերել։ Անդրադառնալով Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստ, այնուհետև դեպի Սև ծով հաղորդակցման ուղու զարգացման գործում Երևանի հնարավոր դերակատարությանը՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհան նշեց, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, միանշանակ կապի ավելի շատ ծրագրերի կարիք ունի։ «Եթե դա իրականանա, ապա կարծում եմ՝ կօգնի, որ Հայաստանը կարողանա հաղթահարել այն փաստը, որ հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող երկիր»,- եզրափակեց դեսպանը։ Դեսպանի ամբողջական հարցազրույցը կհրապարակվի մայիսի 20-ին։
19:34 - 17 մայիսի, 2024
Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ:   Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:   ՊՆ-ից տեղեկացնում են, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում:   Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։  Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները։    Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը։
20:50 - 14 մայիսի, 2024
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
 |armenpress.am|

ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի և Իրանի` Չաբահար նավահանգստի համատեղ շահագործման շուրջ համաձայնագիրը կարող է ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Մեզ հայտնի են այն տեղեկությունները, որ Հնդկաստանը և Իրանը պայմանագիր են ստորագրել Չաբահար նավահանգստի վերաբերյալ: Հնդկաստանի կառավարությունն ինքը կարող է խոսել Չաբահար նավահանգստի հետ կապված իր արտաքին քաղաքականության նպատակների, ինչպես նաև Իրանի հետ իր երկկողմ հարաբերությունների մասին։ Ես պարզապես կասեմ, որ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները մնում են ուժի մեջ, և մենք կշարունակենք գործի դնել դրանք», - ասել է պաշտոնյան: Նա հավելել է, որ ցանկացած մեկը, որը դիտարկում է Իրանի հետ գործարքներ կնքելու հնարավորությունը, «պետք է գիտակցի այն հնարավոր ռիսկը, որին նա ենթարկվում է, ինչպես նաև պատժամիջոցների հնարավոր ռիսկը»: Հարցին՝ արդյոք Հնդկաստանը կարող էր ազատված լինել ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից՝ կապված այս գործարքի հետ, Պատելը բացասական պատասխան է տվել։ Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Հնդկաստանը համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ Չաբահար նավահանգստի կառավարման վերաբերյալ։ Համաձայնագիրը կգործի 10 տարի և ավտոմատ կերպով կերկարացվի։ Ենթադրվում է, որ այս նավահանգիստը, որը Հնդկաստանի հանգուցային կապող օղակն է Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և եվրասիական տարածաշրջանի հետ, կարող է մրցակցության մեջ մտնել Պակիստանի Գվադար նավահանգստի, ինչպես նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ: Ապագայում պլանավորվում է Չաբահարը կապել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը Հնդկաստանն Իրանի միջոցով կմիացնի Ռուսաստանին։ Այս առևտրային ուղիով նախատեսված է Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրներից Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի տարածքներով բեռներ փոխադրել Արևմտյան և Հյուսիսային Եվրոպա՝ բեռների առաքման ժամկետները կրճատելով երկու կամ երեք անգամ։
17:31 - 14 մայիսի, 2024
Իրանը և Հնդկաստան Չաբահարի նավահանգստի վերազինման երկարաժամկետ պայմանագիր են կնքել. Բազրփաշ
 |1lurer.am|

Իրանը և Հնդկաստան Չաբահարի նավահանգստի վերազինման երկարաժամկետ պայմանագիր են կնքել. Բազրփաշ |1lurer.am|

1lurer.am: Իրանն ու Հնդկաստանը Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի վերազինման և շահագործման մասին երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, գրում է IRNA գործակալությունը: «Համաձայնագիրը երկու երկրի առևտրի զարգացման նոր սկիզբ կլինի: Չաբահարի նավահանգստով Հնդկաստանն Իրանի ճանապարհային ու երկաթուղային ցանցով հասանելիություն է ունենում Աֆղանստան, Կենտրոնական Ասիա, Թուրքիա, Ադրբեջան և նույնիսկ Ռուսաստան: Սա Հնդկաստանի համար այս նախագծի առավելություններից մեկն է»,- հայտարարել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը: Նա ընդգծել է, որ նախարարության օրակարգում են Հյուսիս-հարավ միջանցքի ու տարանցիկ այլ նախագծերի զարգացումը: Նախարարը հայտնել է, որ նախատեսված է նաև ստեղծել նավագնացային իրանա-հնդկական համատեղ կազմակերպություն:
18:08 - 13 մայիսի, 2024
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Բացահայտվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կաշառք ստանալու դեպք: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ քրեական վարույթի ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2024 թվականի մարտի սկզբին, Երևան քաղաքի Կիևյան փողոցում ոստիկանության պարեկային երկու ծառայողներ կանգնեցրել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարվող ավտոմեքենան և պահանջել ներկայացնել փաստաթղթերը, որից հետո ոստիկանության աշխատակից Վ. Ա.-ն նրանից որպես կաշառք պահանջել է 20.000 ՀՀ դրամ գումար՝ տրանսպորտային միջոցը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն անցած չլինելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու նպատակով: Վ. Ա.-ն միաժամանակ նշել է, որ չվճարելու դեպքում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կվերցնի վարորդական իրավունքի վկայականը: Սակարկելու արդյունքում պայմանավորվել են 7000 ՀՀ դրամ կաշառքի գումարի շուրջ:   Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել: Ներկայացված մեղադրանքում վերջինս  իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:52 - 13 մայիսի, 2024
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը

2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը մասնակցել է ՇԿՀԱ մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի հերթական նիստին և ընդհանուր ժողովին: Այդ մասին ասված է Հայկական ատոմային էլեկտրակայանի Ֆեյսբուքի էջում: «ՇԿՀԱ մոսկովյան կենտրոնի ղեկավարությունը մասնակիցներին է ներկայացրել կազմակերպության աշխատանքային պլանի առավել նշանակալի ուղղությունների իրականացման արդյունքները:ՇԿՀԱ մոսկովյան կենտրոնի տնօրեն Վ. Ակսյոնովն ամփոփել է բոլոր հարցերը «ՇԿՀԱ մոսկովյան կենտրոնի կազմակերպական կայունության ապահովմանն ուղղված կոմպենսացնող միջոցառումների պլան 2024-2026 թթ. համար» ելույթով: Նիստի ընթացքում Է. Մարտիրոսյանը հանդես է եկել զեկույցով՝ նվիրված ՇԿՀԱ մոսկովյան կենտրոնի գործունեության նկարագրին և գնահատմանը: Ընդհանուր ժողովի աշխատանքի ավարտով օրակարգերը համարվել են սպառված: Միջոցառումների ծրագրերից դուրս կառավարիչների խորհրդի մասնակիցները քննարկել են ասոցիացիայի՝ 2024 թ. գործունեության առանձին ուղղությունները՝ ըստ ամիսների, որոնք ոլորտային ընդհանուր բնույթ են կրում և պետք է հաշվի առնվեն տարածաշրջանային կենտրոնների կողմից: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կազմակերպության աշխատանքի պլանավորմանը, ֆինանսական վիճակին, ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման ուղղությամբ մշտապես գործուն քայլեր ձեռնարկելուն ուղղված և առաջնահերթ կարևորության այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ:  
11:43 - 06 մայիսի, 2024
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը
 |news.am|

Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը |news.am|

news.am: Հնդկաստանից վերջերս ձեռք բերված «ATAGS» հրետանային համակարգն արդիականացվել է։ Այս մասին հայտնել է «Bharat Forge» ընկերությունը: «Indian Defense Research Wing»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում տեղակայված «ATAGS» համակարգերը հագեցած են հայերեն ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներով։ Այս կարգավորումը հեշտացնում է հայկական հրետանային անձնակազմի աշխատանքը՝ նվազեցնելով ուսուցման ժամանակահատվածն ու սխալների հավանականությունը: Բալիստիկ համակարգիչները նաև հեշտորեն համակցվել են հայաստանյան ցամաքային տեղորոշման համակարգի հետ․ դա թույլ է տալիս ավելի ճշգրիտ թիրախավորել՝ մարտի դաշտում բարձրացնելով «ATAGS»-ի արդյունավետությունը: Հրետանային համակարգը կարող է հարմարեցվել հայկական արբանյակային համակարգի հետ կապ ապահովելու համար, ինչը թիրախավորման առավել առաջադեմ հնարավորություններ կընձեռի: Հարմարեցվելով հայաստանյան պայմաններին՝ Հնդկաստանը ցույց է տալիս գործընկեր երկրներին հարմարավետ ռազմական լուծումներ առաջարկելու հանձնառությունը։ 
16:37 - 04 մայիսի, 2024
Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով

Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով

Ավարտվել է Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության, ևս մեկի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով։ 2023 թ․ հունիսի 19-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ նշված հասցեում գործող բենզալցակայանի մոտ հնդիկ երիտասարդի դի կա՝ մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ առերևույթ հանցանքը կատարել է վերջինիս հայրենակիցը՝ Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանության ընթացքում։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով, ՀՀ-ում կացության հիմքով գտնվող Հնդկաստանի 28-ամյա քաղաքացին իր հայրենակիցներին այստեղ աշխատանքի տեղավորելու հարցի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Երևանում գտնվող իր 2 այլ համերկրացիների հետ և այդ ընթացքում հնչած հայհոյանքների պատճառով մտադրվել է վերջիններիս նվաստացնել։ Այդ նպատակով, իր հետ հեռախոսազույց ունեցած անձանցից մեկի՝ 30-ամյա հնդիկ երիտասարդի հետ պայմանավորվել է իբրև թե պարզաբանումներ ստանալու համար հանդիպել Հասրաթյան փողոցում գտնվող բենզալցակայանի մոտակայքում։ Դրանից հետո, նախապես հավաքելով Երևանում գտնվող իր ծանոթ հայրենակիցներին, 28-ամյա երիտասարդը 2023 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, նրանց հետ խմբով գնացել է նշված հասցե, որտեղ հանդիպելով իր 30-ամյա հայրենակցին ու նրա 2 ընկերներին՝ վերջիններիս արժանապատվությունը վիրավորելու նպատակով կատարել են առերևույթ խուլիգանություն։ Մասնավորապես, 28-ամյա երիտասարդի կազմակերպմամբ՝ նրա 26-ամյա ընկերն ու քննությամբ ինքնությունները չպարզված մյուս անձինք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բենզալցակայանի բնականոն աշխատանքը խոչընդոտելով, վիճաբանության են բռնվել հակառակ կողմի հետ, նրանց հասցեին հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ։ Այնուհետև, 28-ամյա հնդիկ երիտասարդի 26-ամյա ընկերը նախ ձեռքերով, ապա դանակով, իսկ նրանց խմբից ինքնությունը դեռևս չպարզված մեկ այլ անձ՝ մահակով հարվածներ են հասցրել 30-ամյա տղամարդու ընկերոջը, նրան պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածնքներ։ Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով տղամարդը մահացել է։ Դրանից հետո, խումբը՝ Հնդկաստանի 28-ամյա քաղաքացին, նրա 26-ամյա ընկերն ու ինքնությունները չպազված մյուս անձինք դիմել են փախուստի։ Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիմա վրա՝ առերևույթ խուլիգանությունը կազմակերպած 28-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա 26-ամյա ընկերոջը՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հիշյալ 2 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Նրանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Իրականացվում են քննչական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առերևույթ խուլիգանական արարքներում ներգրավված մյուս անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:07 - 03 մայիսի, 2024
Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու Ադրբեջանի դժգոհությանը
 |azatutyun.am|

Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու Ադրբեջանի դժգոհությանը |azatutyun.am|

azatutyun.am: Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումը խթանելու մասին, ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ արձագանքելով Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժգոհություններին։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն ենք վարում», - ասել է Ջեյսվալը։ Ապրիլի 23-ին Բաքվում՝ միջազգային համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն չի կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին Ադրբեջանի դեմ։
16:18 - 26 ապրիլի, 2024
Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հնարավորությունները

Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հնարավորությունները

Ապրիլի 25-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղար Պավան Կապուրի (Pavan Kapoor) հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից:   Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ մի շարք պատվիրակությունների Հնդկաստան կատարած վերջին շրջանի այցերի ընթացքում քննարկված թեմաների և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված քայլերի շուրջ՝ կարևորելով երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով հետագա հնարավոր հանդիպումների կազմակերպման նշանակությունը:   Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությանը՝ դեսպան Վահագն Աֆյանը զրուցակցին է ներկայացրել 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հնարավորությունները:
15:46 - 25 ապրիլի, 2024
ՀՀ ԱԺ փոխնախագահը Հնդկաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է Երևան -Նյու Դելի ուղիղ չվերթների հարցը

ՀՀ ԱԺ փոխնախագահը Հնդկաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է Երևան -Նյու Դելի ուղիղ չվերթների հարցը

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով Հնդկաստանի պատվիրակությանը, նշել է. «Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ իր գործընկերությունը: Մեր բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, եւ կարող ենք վստահորեն փաստել, որ այդ ավանդական բարեկամությունն այսօր արտացոլվում է երկու երկրների հարաբերություններում: Հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են որակական նոր մակարդակում, եւ երկուստեք ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այդ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»: Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում բարձր է գնահատել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ երկխոսությունը. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու»: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի եւ կապի, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, գիտության եւ կրթության, տեղեկատվության եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է երկու երկրների միջեւ՝ Հայաստան-Նյու Դելի ուղիղ ավիաչվերթների հարցը: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացը եւ խաղաղության հաստատման երեք հիմնական սկզբունքները. «Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացում»: Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանին կարեւորել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ Հայաստանն իրենց կարեւոր գործընկերներից է. Հայաստանի շուրջ իրադարձությունները գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում: Հարիվանշ Նարայանին իր աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին եւ կարեւորել այս գործընթացում համապարփակ խաղաղության եւ կայունության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը կնպաստի խաղաղության օրակարգի հաստատմանը: Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը:
18:01 - 27 մարտի, 2024
Հայաստանի և Հնդկաստանի առևտրաշրջանառությունը 2023-ի արդյունքներով 7%-ով աճել է. փոխնախարար
 |armeniasputnik.am|

Հայաստանի և Հնդկաստանի առևտրաշրջանառությունը 2023-ի արդյունքներով 7%-ով աճել է. փոխնախարար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով աճել է 7%-ով՝ հասնելով 380 մլն դոլարի։ Տեղեկությունը հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ Նրա խոսքով՝ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա։ «Մեր հիմնական նպատակն է ոչ միայն զարգացնել հնդկական ներմուծումը, այլև օգնել մեր արտադրողներին հնդկական շուկա դուրս գալ», - ասաց Տերյանը: Փոխնախարարը հիշեցրեց, որ Հնդկաստանն աշխարհում հինգերորդ տնտեսությունն է, և դա դեռ սահմանը չէ։ Հայաստանում արտադրված այս կամ այն ապրանքների վաճառքի լայն հնարավորություններ կան։ Տերյանի խոսքով՝ երկրների միջև վաղուց արդեն բարեկամական կապեր են ձևավորվել։ Հնդկաստանից բազմաթիվ ուսանողներ շարունակում են Հայաստան գալ սովորելու։ Բացի այդ, վերջին երկու տարիներին Հնդկաստանից աշխատանքային միգրանտների ներհոսք է գրանցվում։
13:26 - 14 մարտի, 2024