Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Հայաստանը՝ «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի հյուրընկալող երկիր։

Հայաստանը՝ «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի հյուրընկալող երկիր։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի հյուրընկալող երկիրն է։ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։ Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ Նշենք, որ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, մեծապես կարևորել է ԱՄՆ-ի, ինչպես նաև ամերիկյան տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր և կրթական ոլորտների համար։ Նախարարը նաև ընդգծել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ «Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» ծրագիրը Ամերիկայի տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ բոլոր երկրները: Ծրագիրը համախմբում է անդամ և դիտորդ երկրների մինչև 50 բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականություն մշակողներին, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներին։ Ծրագիրը Հայաստանում անցկացնելու արդյունքում կստեղծվեն նոր գործարար կապեր և լուրջ նախադրյալներ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, ինչպես նաև կազմակերպության մշտական դիտորդ հանդիսացող պետությունների հետ տնտեսական և առևտրային փոխշահավետ հարաբերությունների հաստատման համար, ինչը, իր հերթին, կնպաստի հանրային և մասնավոր հատվածների փոխգործակցությանը, կապիտալ ներդրումների ներգրավմանն ու կրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատմանը։
17:34 - 11 մայիսի, 2024
Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները

Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները

Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը։   Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, կողմերը քննարկել են ոլորտում առկա մարտահրավերներն հաղթահարելու ճանապարհները, զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանը, Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։   Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել դրանք շարունակական դարձնելու վերաբերյալ
11:01 - 07 մայիսի, 2024
Էկոնոմիկայի նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։  Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ծառայությունների և արտադրության դիվերսիֆիկացման, միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովների կազմակերպման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցությանը կորպորատիվ կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման գործում։ Գևորգ Պապոյանը հյուրերին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։
16:20 - 03 մայիսի, 2024
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ: Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ռազմավարական հարցերի քննարկման ժամանակ հանգում են եզրակացության, որ տնտեսության զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման իմաստով մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները և դրանց լավարկումն ունեն էական առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա խորհրդակցության նպատակն է նաև պատկերացում կազմել, թե ինչ մեխանիզմներ են գործում ՀՀ-ում, ինչքանով են այդ մեխանիզմները գործում և մեր երկիրն ինչքանով է կարողանում պաշտպանել մտավոր սեփականությունը: Զեկույցով հանդես է եկել Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը՝ ներկայացնելով գրասենյակի հիմնական գործառույթները՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի ընդունումն ու փորձաքննության անցկացումը, պետական գրանցումը, արտոնագրերի և վկայագրերի հանձնումն ու նշված օբյեկտների պետական գրանցամատյանների վարումը, ֆրանչայզինգի, լիցենզային պայմանագրերի և իրավունքների փոխանցման պայմանագրերի գրանցումը: Վարչապետին է ներկայացվել նաև 2021-2023 թվականների գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների գրանցման հայտերի վերաբերյալ տեղեկատվություն։ Նշվել է, որ նախորդ տարիների համեմատ աճել է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման հայտերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգով (Մադրիդյան համակարգ) Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացված ապրանքային նշանների միջազգային հայտերի քանակը: Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը: Քրիստինե Համբարյանը նշել է, որ խնդիրը լուծվել է դատարանում՝ ի օգուտ իրավատիրոջ, իսկ գրանցումը ճանաչվել է անվավեր: Գրասենյակի ղեկավարի խոսքով՝ այժմ խնդրահարույց գրանցումներ չունեն, նաև գործող օրենքը թույլ չի տալիս խնդրահարույց գրանցումներ: «Մենք լուծել ենք դա նաև օրենքով: Այսինքն՝ մենք նայում ենք օգտագործումը: Անբարեխիղճ գրանցումները կանխել ենք, ստեղծվել է մեխանիզմ»,- ասել է Քրիստինե Համբարյանը: «Արդյունաբերական դիզայնի, գյուտի հետ կապված մարդն ինչի՞ համար է շահագրգռված բերի, գրանցի, որպեսզի հետագայում որևէ մեկը դա իրենից չվերցնի և չօգտագործի: Հիմա մեր մեխանիզմները բավարա՞ր են, երբ մենք գրանցում ենք՝ դրա պաշտպանության լիազորությունն ո՞ւմն է, պետությա՞նը»,- հարցրել է վարչապետը: Գրասենյակի ղեկավարը նշել է, որ պաշտպանության լիազորությունն իրավատիրոջն ու պետությանն են միաժամանակ: «Պետությունը ստեղծում է մեխանիզմներ, իսկ իրավատերն այնքան իրազեկված պետք է լինի, որ իր իրավունքներին իրազեկ լինի ու դիմի համապատասխան մարմիններին: Մենք ունենք Ոստիկանությունում ստորաբաժանում, որը զբաղվում է նաև մտավոր սեփականության խախտումներով: Ունենք մաքսային մարմնում գրանցամատյան, որտեղ օրինակ՝ իրավատերերը գրանցում են իրենց ապրանքային նշանները, օտարերկրյա ընկերությունների մասին է խոսքը, եթե ապրանք է ներկրվում այդ անվանմամբ, մաքսավորը պարտավոր է այդ ապրանքը կանգնեցնել և կապվել իրավատիրոջ հետ ստուգելու՝ օրինակա՞ն ներկրվող արտադրանք է դա, թե՝ ոչ, իսկ երկրի ներսում արդեն՝ Ոստիկանությունն ու դատարանները»,- ասել է Գրասենյակի ղեկավարը: Քրիստինե Համբարյանը տեղեկացրել է, որ 2023թ. մայիսի 17-ից հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգում ներդրվել է գյուտերի և արդյունաբերական դիզայնների հայտերի նյութերը 3D մոդելների միջոցով ներկայացնելու հնարավորություն: Այդ մոդելի շնորհիվ հայտատուները կարող են ներկայացնել հայտերը 3D մոդելների կիրառմամբ: Հաշվետու տարում Մտավոր սեփականության գրասենյակը միացել է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակին: Շարունակվում են մտավոր սեփականության օբյեկտների գրանցման հայտերի և դրանց ամբողջ գործավարությանը վերաբերող փաստաթղթերի թվայնացման աշխատանքները: Վարչապետին են ներկայացվել նաև 2021-2023 թվականների ընթացքում իրականացրած օրենսդրական բարեփոխումները: Մասնավորապես՝ ուժի մեջ են մտել «Արտոնագրերի մասին» «Արդյունաբերական դիզայնի մասին» նոր օրենքները, ինչպես նաև «Աշխարհագրական նշումների մասին», «Ապրանքային նշանների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: ՀՀ կառավարության կողմից հաստատվել են թվով 14 ենթաօրենսդրական ակտեր: Շրջանառության մեջ է դրվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքը, որը մշակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ համատեղ: Միաժամանակ տեղեկացվել է, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ ստացվել են գերատեսչություններից առաջարկություններ, որոնք շուտով կամփոփվեն և նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի կառավարության քննարկմանը: Նշվել է, որ գրասենյակն իր մատուցած ծառայությունների դիմաց՝ մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն: Նախորդ տարվ գանձված տուրքերի ծավալը կազմել է 687,5 մլն դրամ՝ 2022 թվականի 614 մլն դրամի դիմաց: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ բյուջե այլ ֆինանսական մուտքեր են ստացվում գրասենյակի կողմից՝ միջազգային հայտերի փորձաքննության անցկացման համար: Ֆինանսական այլ միջոցները գոյանում են Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 27.02.1996թ.-ից), Ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 25.12.1991թ.-ից) և Հաագայի Համաձայնագրի Ժնևյան Ակտի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 13.07.2007թ.-ից) դրույթներով սահմանված կարգերով։ Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ պետությունը երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ սա նաև որոշակի դժգոհություն է բերում և այդ առումով պետությունը նույն երգիչների համար պետք է լրացուցիչ աղբյուր ապահովի՝ օրենքի համապատասխան ռեստորաններից պահանջելով պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին: «Սա իրականում երկրի դասի և երկրի մակարդակի մասին է: Հիմա, եկեք տեսնենք, թե մենք այս ոլորտում ինչ խնդիր ունենք: Միջազգային կազմակերպությունները, խոշոր բրենդները մեզ անընդհատ ահազանգում են, ընդ որում՝ մենք միշտ էլ ասել ենք, որ այս հարցը պետք է լուծվի, բայց նաև հասկանալով, որ մենք դա մի գործողությամբ չենք կարող լուծել, որոշակի քաղաքական խնդիր ենք առաջադրել, որ լուծվի ժամանակի մեջ: Սա երկրի հեղինակության հարցն է: Եվ ես զգում եմ, որ նախ այս օրակարգի լրջությունը մեզանում բավարար չափով ընկալված չէ և առաջին հերթին, ինձ թվում է, պետք է այս ընկալումը ստեղծել: Կարծում եմ, որ այստեղ ամենակարևոր բաներից մեկը նորից հանրային կոմունիկացիան է: Նախ պետք է հասնել նրան, որ այս խոսակցությունը վայրի չհնչի հանրապետությունում, որտեղ այս մասին խոսեն՝ մարդիկ առնվազն սկսեն գլխով անել, որ կա այդտեղ պրոբլեմ, եկեք լուծենք»,- ասել է վարչապետը: Նշվել է նաև, որ գրասենյակը խորացրել և ամրապնդել է համագործակցությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Եվրոպական Միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) Եվրասիական արտոնագրային կազմակերպության (EAPO), և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ, մասնակցել է ոլորտում կազմակերպված միջազգային վեհաժողովների, նիստերի, աշխատաժողովների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում մտավոր սեփականության ոլորտում առկա խնդիրներին, ներկայացվել են առաջարկություններ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։Վարչապետ Փաշինյանը կարևորել է գրասենյակի կողմից աշխարհագրական տեղանունների գրանցման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:
18:25 - 02 մայիսի, 2024
Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ կառավարության անունից և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Այսօր ստորագրվել է նաև մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը։ Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» որոշումը գործադիրը հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ:
16:10 - 30 ապրիլի, 2024
Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

 |factor.am|

Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է |factor.am|

factor.am: Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։ «Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ»,- նշեց պաշտպանը։ Հարցին՝ արդյո՞ք նախկին փոխնախարարն այս պահին Հայաստանում է, Մուրադյանը դրական պատասխան տվեց. «Չի կարող լքել, քանի որ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը»։ Անի Իսպիրյանը Նիկոլ Փաշինյանի հունվարի 30-ի որոշմամբ ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք՝ տարեսկզբին այս գործը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, հայտարարվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Նրանց թվում է եղել Անի Իսպիրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Ավելի ուշ այս թիվն ավելացավ, ձերբակալվեց, ապա տնային կալանք սահմանվեց նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:24 - 26 ապրիլի, 2024
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ

ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր:  Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից իրականացված կապիտալ ծախսերի կատարմանը, հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին, արտաքին առևտրաշրջանառության տեմպերին և առաջիկա միտումներին: Նշվել է, որ հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16,3 տոկոս: Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել տնտեսության զարգացման հետագա հնարավորությունների ու քայլերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ կատարման վերաբերյալ: Միաժամանակ, վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ:  
15:22 - 23 ապրիլի, 2024
Վահան Քերոբյանին ֆինանսական ճնշման են ենթարկում, նա վարկեր ունի, սպառվում են միջոցները դրանք մարելու համար․ պաշտպան
 |news.am|

Վահան Քերոբյանին ֆինանսական ճնշման են ենթարկում, նա վարկեր ունի, սպառվում են միջոցները դրանք մարելու համար․ պաշտպան |news.am|

news.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գործով քննությունը չափազանց անարդյունավետ է իրականացվում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։ «Պարոն Քերոբյանը 2 ամիս սպասեց տնային կալանքի պայմաններում։ 2 ամսվա ընթացքում նախաքննական մարմինը հետազոտել էր այն փաստաթղթերը, որոնք մինչ այդ էլ հետազոտվել էին։ Անցած տարվա գարնանը այդ փաստաթղթերն արդեն իսկ հետազոտվել էին։ Իրականացվել են հարցաքննություններ, բոլոր առերես հարցաքննություններն արդեն ավարտվել էիին փետրվարին, այսինքն՝ այդ կարեւոր փուլն էլ է անցել։ Ոչ թե պատշաճ ջանադրություն է արվում վարույթն իրականացնող մարմնի կողմից, այլ ոչ պատշաճ եւ ոչ բավարար մակարդակի անալիտիկ աշխատանք է կատարվել, այսինքն՝ լավ չէին պատրաստվել նախորդ հարցաքննություններին, անհրաժեշտություն է եղել մեկ անգամ էլ հարցաքննե՞լ»,- նշեց փաստաբանը։ Եգորյանի խոսքով՝ վարույթով քննչական գործողություններն արվել են, եւ, որ այդ դեպքում իմաստ չունի Քերոբյանին անազատության մեջ պահել․ «Էսօր նա ունի կոնկրետ աշխատանքների առաջարկներ, սակայն այս պայմաններում նա չի կարող կատարել այդ աշխատանքները՝ նույնիսկ հեռահար մակարդակով։ Ունի 5 երեխա, խնամքին է նաեւ մայրը»։ Նա ասաց, որ Քերոբյանին ենթարկում են ֆինանսական ճնշման․ «Նա նաեւ վարկային պարտավորություններ ունի, սպառվում են այն միջոցները, որոնցով կարող է սպասարկել դրանց։ Ստեղծվում  է լուրջ ճնշման ֆոն, որի նպատակն անձին կոտրելն է, նրա արժանապատվությանը խոցող սոցիալ-տնտեսական բարդ դրությունն է, որը իրենց համար պետք է տա ինչ-որ արդյունք։ Կարծում եմ՝ նախաքննության մարմինն ու դատախազությունը որոշակի փակուղում են հայտնվել, դրա ապացուցելիության հնարինությունը, սրանով հնարավոր չէ արդյունքի հասնել»։ Նշենք, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Վահան Քերոբյանը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերեւույթ չարաշահումների մասով։ Հիշեցնենք նաեւ, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) եւ ձերբակալեցին 7 անձանց։ Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ եւ իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։ Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։ Արդեն նախկին նախարարն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
14:02 - 17 ապրիլի, 2024
Գևորգ Պապոյանն ընդունել է Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը

Գևորգ Պապոյանն ընդունել է Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։   Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանն արդյունավետ համագործակցության համար։   «Կայուն պարենային համակարգերի ստեղծման ու դիմացկունությանն ուղղված համատեղ աշխատանքները կարևոր նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության համար, միաժամանակ կարևորում եմ թվային գյուղատնտեսության ընդլայնման անհրաժեշտությունը», – նշել է Գևորգ Պապոյանը։   Քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակին, կլիմայի փոփոխությունների հետևանքով անտառների դիմակայունության խթանմանը, հարմարվողականության ընդլայնմանը, հողերի կայուն կառավարման խթանմանը և գյուղական շրջանների կանաչ զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ։  
18:15 - 16 ապրիլի, 2024
Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները. Գևորգ Պապոյանը ընդունել է Վասիլիս Մարագոսին

Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները. Գևորգ Պապոյանը ընդունել է Վասիլիս Մարագոսին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ-ի կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) ներքո ամրագրված դրույթների իրականացմանը, «Հայկական կոնյակի» նոր անվանման վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (TAIEX, Twinning) կիրառմանը և այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ տնտեսության առաջնահերթ ուղղությունների, արտահանման խթանման ու դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման, կապիտալ շուկայի զարգացման, որակի ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության զարգացման և վերջինիս մասով ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ուղղությամբ։ Կարևորվել է ներկայումս ստեղծված նոր իրողությունների շրջանակներում ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների խորացման ՀՀ հանձնառությունը և պատրաստակամությունն առավել ակտիվ մասնակցություն ունենալու ԵՄ-ի կողմից իրականացվող և նախատեսվելիք տարածաշրջանային ծրագրերում։ Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
11:32 - 15 ապրիլի, 2024
Վահան Քերոբյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով. պաշտպան

Վահան Քերոբյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով. պաշտպան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։   «Այդ գործով բոլոր մեղադրյալներն այսօրվա դրությամբ արդեն գտնվում են ազատության մեջ, մեծ մասն անցել են իրենց նախկին աշխատանքին, այդ թվում Էկոնոմիկայի նախարարությունում։   Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը բոլոր հնարավոր սահմանափակումներով (նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ) 12.04.2024թ․ ևս երկու ամսով երկարաձգվեց։   Պատճառաբանությունն ու հիմնավորումները առաջին հայացքից ժպիտ առաջացնող, իսկ իրականում արդարադատության ոլորտում, մասնավորապես նախաքննություն, դատախազական հսկողություն և դատական վերահսկողղություն ինստիտուտները շարունակում են գտնվել ճգնաժամի վիճակում և բավական ցածր մակարդակի անալիտիկ կարողություններով և հետսովետական ռեպրեսիվ մեխանիզմներից մեծապես կախվածության մեջ։   Ըստ երկարաձգման միջնորդության և դատարանի որոշման հաշվի չեն առնվել մեր ներկայացրած հիմնավորումները, Վ․Քերոբյանի անձնական և ընտանեկան դրությունն ու հանգամանքները։ Անտեսվեցին ՀՀ ում և միջազգային շրջանակում ճանաչված և հեղինակավոր 45 գործիչների անձնական երաշխավորությունները, ինչպես նաև գրավի կիրառման հնարավորությունը։   Ըստ պաշտոնական դիրքորոշման վարույթ իրականացնող մարմնին անհրաժեշտ է Վ․Քերոբյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահել, քանի որ նրանք պետք է դեռ բազմաթիվ թղթեր ուսումնասիրեն իրենց գրասենյակներում և մի երկու հոգու էլ հարցաքննեն։   Անկեղծորեն ցավում եմ այս մտավոր «մթության» մեջ գտնովող բոլորի համար։ Իսկ իրական պատճառները բոլորովին այլ են, դրանց մասին խոսել ենք և դեռ կխոսենք։ Առաջիկայում ասուլիսի շրջանակում կանդրադառնանք բոլոր հետաքրքրող հարցերին՝ ըստ հնարավորության», - գրել է պաշտպանը։   Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Հիշեցնենք նաև, որ քննչական կոմիտեն հայտնել էր՝ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Գործի շրջանակներում «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը կալանավորվել էին, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Ավելի ուշ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։
18:43 - 13 ապրիլի, 2024
Էկոնոմիկայի նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացման հարցը

Էկոնոմիկայի նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը։ Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։    
12:50 - 10 ապրիլի, 2024
Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը
 |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ «Պետական ստանդարտացման 2024 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2024 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նախարարը նշեց, որ ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14,1 միլիարդ։ «2024 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել 39 ազգային ստանդարտ։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ նախատեսված է ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաշվետվողականություն՝ ապահովելով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ծրագրային բաղադրիչների կատարման նկատմամբ Էկոնոմիկային նախարարության մշտադիտարկումը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն տնտեսության կարևորագույն ոլորտներում ազգային ստանդարտների մշակմանը, մասնավորապես՝ տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը՝ որպես թիրախ սահմանելով առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, արտահանման ծավալների խթանումը, ինչպես նաև էներգախնայողության և էներգարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, տարածական տվյալների, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, ռազմաարդյունաբերության ոլորտներում աշխատանքի բարելավումը և արդյունավետության բարձրացումը՝ ապահովելով վերոգրյալ ոլորտներում նոր շուկաների ինտեգրվածությունը։ Միաժամանակ, ծրագրի ընդունման արդյունքում կիրականացվեն միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքներ, ինչպես ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։
12:10 - 04 ապրիլի, 2024