Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Կիրանցում 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում․ Արմեն Գրիգորյան

Կիրանցում 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում․ Արմեն Գրիգորյան

Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։  «Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհն էլ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Մենք համոզված ենք՝ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,- ասել է Գրիգորյանը։  Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին՝ Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված։  Ինչ վերաբերում է Կիրանցին, աշխատակազմից մեկնաբանել էին, որ «սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թ․ քարտեզով: Ճանապարհի տեղափոխման խնդիր է առաջանալու, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար»։  
Այսօր 10:19
Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով չէ, որ մնում են սահմանի որոշ հատվածներում․ Գրիգորյանը հերքել է Պեսկովի հայտարարությունը

Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով չէ, որ մնում են սահմանի որոշ հատվածներում․ Գրիգորյանը հերքել է Պեսկովի հայտարարությունը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունները։ Վերջինս ասել էր, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին: Գրիգորյանը պարզաբանել է, որ սկզբում հայկական կողմը ՌԴ-ին առաջարկել է, որ Զվարթնոց օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայությունն իրականացնեն, ինչպես նաև քննարկումներ են սկսվել, որ հանվեն Սիսիանում և Գորիսում գոյություն ունեցող բազաները, որոնք ԼՂ-ում ռուս խաղաղապահներին էին աջակցում, ինչպես նաև ռուսական ներկայությունը դուրս գա Ներքին Հանդից։ ԱԽ քարտուղարի խոսքով ռուսական կողմը ընդունել է այդ առաջարկները։ «Եվ նրանք (ռուսական կողմը՝ խմբ․) հարցրել են՝ արդյոք Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններից էլ եք ասում, որ դուրս գանք։ Մենք ասել ենք, որ այս երեք ուղղություններով («Զվարթնոց», Ներքին Հանդի 17 կետ, Սիսիան-Գորիս հատված՝ խմբ․) բանավոր պայմանավորվածություն են։ Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններին, դրանք պայմանագրային են, մենք դա էս պահին ձեզ հետ (ռուսական կողմի՝ խմբ․) չենք քննարկում»,- ասաց Գրիգորյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ սա չի համընկնում Պեսկովի հայտարարությանը, քանի որ վերջինիս խոսքով հայկական կողմի խնդրանքով է մնում ռուսական ներկայությունը, Գրիգորյանն արձագանքել է․ «Մենք որևէ նման խնդրանք չենք ունեցել բնականաբար։ Ես պատմեցի այն, ինչ տեղի է ունեցել՝ թողնելով հանրության դատին եզրակացությունը»։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահ դուրս գալու մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը և հայտարարել, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին:
Այսօր 10:10
ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները: Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, մասնավորապես քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը։
11:11 - 16 մայիսի, 2024
Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար
 |armenpress.am|

Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am:  ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: - Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք եւ շարժվել դեպի Գորիս: Ո՞րն է այս տեղաշարժի նպատակը: - ԼՂ-ում տեղակայվելու եւ խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում եւ Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաեւ Հայաստանի Հանրապետությունում: ԼՂ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
20:50 - 22 ապրիլի, 2024
Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները

Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների քաղաքական երկխոսության օրակարգին և քննարկել առանցքային ոլորտներում առկա համագործակցությունը: Կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, որոնց համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
19:36 - 18 ապրիլի, 2024
Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ

Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Ա.Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
17:21 - 12 ապրիլի, 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
13:59 - 12 ապրիլի, 2024
Արմեն Գրիգորյանը Շվեդիայում կարևորել է ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը

Արմեն Գրիգորյանը Շվեդիայում կարևորել է ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ և կարևորել այդ հարաբերությունների նոր գործընկերության օրակարգը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը ՀՀ-ում և վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը, ընդգծել է նաև իր ամբողջ կարողությամբ ՍԵՊԱ-ի գործարկման անհրաժեշտությունը: Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված հանդիպումից և այդ համատեքստում կարևորել ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
17:38 - 08 ապրիլի, 2024