ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները. հանդիպում ՄԻՊ գրասենյակում

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները. հանդիպում ՄԻՊ գրասենյակում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։ Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներին, ինչպես նաև վերջին շրջանում լրագրողների մասնագիտական գործունեության առերևույթ խոչընդոտման դեպքերին։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ նշված հարցերն իր աշխատանքի առաջնային ուղղություններից են և գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդմանը, որտեղ մանրամասն վերլուծված են դրանցից յուրաքանչյուրը։ Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը միտված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ավելի ամուր համակարգ ունենալուն։ Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները։ 
Այսօր 17:30
Կիրանցի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են իշխանության ներկայացուցիչներին ու ՄԻՊ-ին
 |azatutyun.am|

Կիրանցի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են իշխանության ներկայացուցիչներին ու ՄԻՊ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Մոտ 2-3 ժամ առաջ Կիրանցի բնակիչները հայտարարեցին, որ բողոքի ակցիաներ են սկսում և փակել են գյուղ մտնող հենց այն հատվածը, որ անցած ամիս շաբաթներ շարունակ փակ մնաց։ Այստեղ հիմա մեծ ավտոշարասյուն է, կուտակումներ կան։ Բնակիչները հիասթափված են Երևանի ու Բաքվի երեկվա համաձայնությունից: Այնուհետև այստեղ եկան նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, հոգևորականներ։ Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների, հօգուտ կիրանցեցիների, բայց երեկվա ստորագրված արձանագրությունը իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ այն 3 զգայուն կետերում, որի մասին անցած շաբաթ խոսում էր վարչապետը, սյուները տեղադրվել են ոչ հոգուտ գյուղացիների։ «Սրանից 10-15 օր առաջ մեր պարոն մարզպետն ասել է, որ դուք հող չունեք կորցնելու, ոչ մի միլիմետր չի անցնելու, պարզվում է, որ անցել է։ Հիմա մենք իրեն ենք պահանջում ու ՄԻՊ-ին, թող գան, թող մարզպետն ասի, թե խի է սենց եղել», - ասաց տեղացիներից մեկը, մյուսը հավելեց. «Մեր ժողովուրդը պահանջում է էս սահմանագծում անողներին, որ գա, իրական ձևով մեզ բացատրի՝ ինչու է այդպես»։ Նշում են, որ չեն բացելու ճանապարհն այնքան ժամանակ, մինչև այստեղ կգան Մարդու իրավունքների պաշտպանը և իշխանավորներ։  
20:01 - 16 մայիսի, 2024
Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ

Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 14-ին այցելել է Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին։   Անահիտ Մանասյանը շրջել է տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը։  «Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ», - նշել է Անահիտ Մանասյանը։  Այցի ավարտին Պաշտպանը երեխաներին հանձնել է հուշանվերներ։ Մարդու իրավունքների պաշտպանը երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից խիստ կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, այլընտրանքային խնամքի այնպիսի տեսակի ընտրությունը, որը երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և երաշխավորում է երեխայի իրավունքները` խնամքի տրամադրման ողջ գործընթացում:
10:05 - 15 մայիսի, 2024
Երկօրյա քննարկում երեխաների հետ՝ այլընտրանքային խնամք ստացող երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ ՄԻՊ

Երկօրյա քննարկում երեխաների հետ՝ այլընտրանքային խնամք ստացող երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մայիսի 8-ին և 9-ին երեխաների հետ կազմակերպվել է հանդիպում-քննարկում այլընտրանքային խնամք ստացող երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ։   «Հանդիպման ընթացքում մասնակից երեխաները խաղերի և քննարկումների միջոցով ծանոթացել են միմյանց հետ, ուսումնասիրել՝ երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը, այլընտրանքային խնամքի տրամադրման ոլորտում առկա խնդիրները։ Իրականացվել են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) Երիտասարդ Խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) կայանալիք ֆորումին մասնակցության նախապատրաստական աշխատանքներ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝ ընդգծելով իրենց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում երեխաների մասնակցության և լավագույն շահի ապահովման անհրաժեշտությունը՝ այդ թվում` այլընտրանքային խնամքի ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ձևավորելու տեսանկյունից։   Պաշտպանը կարևորում է երեխաների ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության և որոշումների կայացման գործընթացներում` ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,-նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
20:15 - 14 մայիսի, 2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 13-ին ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանին և ծրագրի ավագ ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին։   Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը։   Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023 թվականի տարեկան հաղորդմամբ և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցով ամրագրված մարդու իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրները և դրանց հաղթահարման առնչությամբ ներկայացված առաջարկները։ Պաշտպանը բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցությունը՝ առկա խնդիրները վերհանելու և լուծման ուղիներ նախանշելու տեսանկյունից։ Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:
20:15 - 13 մայիսի, 2024
ՄԻՊ-ի հանձնարարությամբ այց է կատարվել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով

ՄԻՊ-ի հանձնարարությամբ այց է կատարվել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ մասնագետը, մայիսի 10-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Լեո Նիկոլյանը զրույցի ընթացքում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների, այդ թվում՝ ոստիկանության, բժշկական ծառայության ներկայացուցիչների հետ: Պաշտպանի ներկայացուցիչները իրավասու մարմինների կողմից տեղեկացվել են, որ Լեո Նիկոլյանին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Լեո Նիկոլյանը ևս հաստատել է այդ հանգամանքը: Պաշտպանի իրավասության շրջանակներում արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից: Վերոնշյալ հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո
12:56 - 13 մայիսի, 2024
Բողոքի ակցիաների ընթացքում խոչընդոտվել է 24News.am-ի լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը․ ՄԻՊ-ից կապ են հաստատել նրա հետ

Բողոքի ակցիաների ընթացքում խոչընդոտվել է 24News.am-ի լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը․ ՄԻՊ-ից կապ են հաստատել նրա հետ

Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել այն մասին, որ մայիսի 13-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ խոչընդոտվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունից։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել 24News.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով: Արձանագրված միջադեպերի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։ Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:25 - 13 մայիսի, 2024
ՀՀ ՄԻՊ հայտարարությունը պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով

ՀՀ ՄԻՊ հայտարարությունը պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով: Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։Ստացված տեղեկությունների համաձայն՝ բերման են ենթարկվել  բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները"։Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100 » ։
12:36 - 11 մայիսի, 2024
Մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը․ ՄԻՊ

Մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը։ Ընդ որում՝ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նման խոսքի կիրառումն անթույլատրելի է։ Պետությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի բացառման ուղղությամբ։ Հանրային ու քաղաքական գործիչներն իրենց հերթին պետք է բացառեն նման խոսքի կիրառումը, իսկ զանգվածային լրատվության միջոցները՝ վերջինիս տարածումը։  Պաշտպանն ընդգծում է նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ անհրաժեշտ և բավարար քայլեր ձեռնարկելու կարևորությունը, ինչին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. տարեկան հաղորդման շրջանակներում։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական որևէ դրսևորում պետք է բացառվի Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանում տարածված էթնիկ և ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքին անդրադարձ է կատարել նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը՝ արձանագրելով դրա բացառման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ընդգծելով կրթության միջոցով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորման, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման հիմքով խտրականության կանխարգելման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։
10:02 - 11 մայիսի, 2024
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի խորհրդի լիագումար նիստին

Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի խորհրդի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մայիսի 7-ին մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին։ Միջոցառման շրջանակում քննարկվել են նաև խոշտանգումների կանխարգելման ու բռնի տեղահանված անձանց, փախստականների իրավունքներին առնչվող հարցեր։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է խոշտանգումներին և վատ վերաբերմունքի այլ ձևերին առնչվող գործերի արդյունավետ քննության կարևորությունը: Պաշտպանն ընդգծել է նշված գործերի քննության առանձնահատկությունների առնչությամբ իրավապահ մարմինների կարողությունների բարելավման և դրան ուղղված համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի գործունեությանը, որի կազմում ընդգրկված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ «Խոշտանգումների կանխարգելման խորհուրդը շատ կարևոր հարթակ է ոլորտային հարցերի շուրջ լսելու քաղաքացիական հասարակության մեր գործընկերներին` նրանց մտահոգությունները նաև պետական մարմիններին հասցնելու առումով»,- նշել է Պաշտպանը։
13:08 - 08 մայիսի, 2024
ՄԻՊ-ը խիստ դատապարտելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը

ՄԻՊ-ը խիստ դատապարտելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանն օգտատերերին հորդորում է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը: «Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը: Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակությունում կարծրատիպերի, նախապաշարումների վերացման, խտրականության բացառման ուղղությամբ առավել մեծ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
10:09 - 04 մայիսի, 2024
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը

Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը

ՄԻՊ գրասենյակը հրապարակել է Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Lրատվական համայնքի սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Զանգվածային լրատվության միջոցներն առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից։ Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան հաղորդման մեջ հատուկ ընդգծել եմ լրատվական համայնքի ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունը, ինչի մասին է վկայում ԶԼՄ-ների և լրագրողների հետ Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ համագործակցությունը։ Պետք է արձանագրեմ, որ մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ։ Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը։ Այս առումով կարևոր է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Լրագրողների մասնագիտական իրավաչափ գործունեությանը խոչընդոտելու ցանկացած դեպք անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։ Կարևոր է, որպեսզի պետությունը մշակի և գործարկի այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։ Ընդ որում՝ նշված կառուցակարգերը պետք է ուղղված լինեն ինչպես լրագրողների իրավաչափ գործունեությանը չխոչընդոտելուն, այնպես էլ նման խոչընդոտները կանխարգելելուն, դրանց առկայության պարագայում՝ վերացնելուն, դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելուն, այդ թվում՝ պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելուն։ Պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»:
10:15 - 03 մայիսի, 2024
ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և այլ մարզերում բողոքի ակցիաներով և հավաքներով

ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և այլ մարզերում բողոքի ակցիաներով և հավաքներով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:    «Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները շարունակվում են: Այցեր են իրականացվում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։   Մասնավորապես, ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև Ոստիկանության Հրազդանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Թումանյանի բաժիններ: Բացի այդ, այցեր են իրականացվել Նոյեմբերյանի և Իջևանի բժշկական կենտրոններ՝ այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։   Տվյալ ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 170 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։   Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի մասնակիցները, իրենց հերթին, ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:   Այս ժամանակահատվածում իրականացված արագ արձագանքման այցերի, ստացված բողոքների ուսումնասիրության, ԶԼՄ-ներում հրապարակումների մշտադիտարկման արդյունքում, ի թիվս այլ համակարգային խնդիրների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել է, որ Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ։   Տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում անձինք մասնավորապես նշել են, որ ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, առանձին դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ, մինչդեռ վերջիններս ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Բացի այդ, համակարգային առումով չլուծված է մնում վարչական ձերբակալման ենթարկված անձանց նվազագույն իրավունքների ապահովման խնդիրը։   Այսպես, որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները։ Այս համատեքստում առավել մտահոգիչ են այն դեպքերը, երբ անձանց ազատությունից զրկելու պահին չի հստակեցվում՝ արդյոք վերջիններս ձերբակալվել են ենթադրյալ հանցանք, թե վարչական իրավախախտում կատարելու հիմքով։ Խնդրահարույց են նաև ազատությունից զրկված անձին՝ իր ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի մասին (զանգի իրավունք) չծանուցելու դեպքերը։   Պաշտպանի աշխատակազմ նաև ստացվել են մի շարք բողոքներ առ այն, որ հավաքին մասնակից անձանց տրանսպորտային միջոցներն առանց բավարար հիմքերի տևական ժամանակ գտնվում են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում։   Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է իրավասու մարմիններին, այդ թվում՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց հետագա ընթացքին։   Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժի կիրառումը։   Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց հատկապես այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է Ոստիկանության հսկողության ներքո և առկա չեն ուժի կիրառման՝ օրենքով սահմանված այլ հիմքեր։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։   Միևնույն ժամանակ, հավաքի մասնակիցների կողմից հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է նաև վերջիններիս կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։ Դա վերաբերում է, այդ թվում՝ հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն, որպիսի դրսևորումները ևս ակնհայտ են և խնդրահարույց։   Տեղեկացնում ենք նաև, որ մայիսի 2-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ նույն օրը Ոստիկանության ծառայողների կողմից փակվել են Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող ճանապարհները, տեղում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և այլ անձանց մուտքը գյուղ չի թույլատրվում և Կիրանց մուտք գործել թույլատրվում է միայն տեղի բնակիչներին: Վերոգրյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու իրավական հիմքերը ներկայացնելու պահանջով:   Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։   Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»,- ասված է Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
20:10 - 02 մայիսի, 2024
Մեր ստացած տեղեկությունները հակասական են եղել. ՄԻՊ-ը՝ Կիրանցում առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին
 |1lurer.am|

Մեր ստացած տեղեկությունները հակասական են եղել. ՄԻՊ-ը՝ Կիրանցում առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին |1lurer.am|

1lurer.am: ՄԻՊ-ի զեկույցը քննարկվում է այնպիսի պայմաններում, երբ Կիրանցում բնակիչների նկատմամբ բռնություն է կիրառվում: Կիրանցի բնակիչների ձեռքին կան սեփականության վկայականներ, և գործընթացների արդյունքում բնակարանների մի մասը մնալու է ադրբեջանական վերահսկողության տակ: ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունենության հաղորդման քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:   ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց՝ Թագուհի Թովմասյանի հնչեցրած տեղեկությունները կեղծ են, Կիրանցում բռնություն չի կիրառվում, իսկ ինչ վերաբերում է Կիրանց բնակավայրի տների ճակատագրին, այնտեղ սահմանազատման գործընթաց տեղի չի ունենում, և ըստ Ռուբինյանի՝ այդ տների վերաբերյալ դեռ հստակ բան հնարավոր չէ ֆիքսել: ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասաց, որ հասկանում է այն էմոցիոնալ և հոգեբանական վիճակը, որում Կիրանցի բնակիչներն են: «Անհրաժեշտ է նշված անձանց հետ հարաբերություններում լինել հնարավորինս զգայուն և հանդուրժող՝ դարձյալ նկատի ունենալով ամբողջ իրավիճակը, նույնիսկ այն իրավիճակում, երբ պետությունը գուցեև իրավասու է որևէ տեսանկյունից սահմանափակել որևէ իրավունք, բայց այս բոլոր հանգամանքները հաշվի չառնել՝ միանշանակ, չի կարելի»,- ասաց նա: Անահիտ Մանասյանը նաև ասաց, որ առավոտվանից ՄԻՊ-ը մի շարք քայլեր է ձեռնարկել, իսկ դրանից առաջ էլ մեկնել են Տավուշի մարզ, ծանոթացել իրավիճակին և իրավասու մարմիններից պահանջել պարզաբանումներ: «Բանավոր կարգով իրավասու մարմիններից պարզաբանումներ ստացել ենք, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների՝ մի շարք խնդիրների հետ կապված»,- ասաց նա և հիշեցրեց, որ նախկինում հայտարարել են, որ ոչ համաչափ ուժ չի կարելի կիրառել, նաև անդրադարձել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ կապված միջադեպին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ևս հետաքրքրվեց առավոտյան շրջանառվող լուրով՝ Կիրանցում ոստիկանության կողմից կիրառված բռնության հետ կապված:  «Թույլ տվեք այս պահի դրությամբ հարցի վերաբերյալ վերջնական եզրահանգում չանել, որովհետև մեր ստացած տեղեկությունները հակասական են եղել: Մի խումբ անձինք մեզ մի տեղեկատվություն են հայտնել, մյուսները՝ այլ, և հարցի վերաբերյալ պատշաճ եզրահանգում անելու համար ինձ ժամանակ է անհրաժեշտ»,- ասաց նա և հավելեց, որ եթե պետությունը ուժ է գործադրում, կարևոր է, որ այդ գործադրված ուժը չլինի անհամաչափ:
18:29 - 02 մայիսի, 2024
Տան սեփականության վկայական չունենալու դեպքում անգամ քաղաքացին պետք է ստանա փոխհատուցում․ ՄԻՊ-ը՝ Տավուշում սահմանազատման մասին
 |armenpress.am|

Տան սեփականության վկայական չունենալու դեպքում անգամ քաղաքացին պետք է ստանա փոխհատուցում․ ՄԻՊ-ը՝ Տավուշում սահմանազատման մասին |armenpress.am|

armenpress.am: Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում, եթե խնդիրներ առաջանան որոշ քաղաքացիների անշարժ գույքի հետ կապված, նրանք պետք է ստանան փոխհատուցում անգամ սեփականության վկայական չունենալու պարագայում։ Ազգային ժողովում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ «Ինչ վերաբերվում է սեփականության իրավունքի հետ կապված հարցերին՝ ՄԻՊ-ը հատուկ արձանագրեց, որ այս դեպքում նույնիսկ, եթե անձինք չունենան սեփականության իրավունքի վկայական, բայց տարիներ շարունակ իրացրած լինեն որևէ անշարժ գույքի տիրապետման, օգտագործման իրավազորությունը, միևնույն է, պետությունը ունի այս դեպքում պարտավորություններ։ Անկախ նրանից, թե ով է իշխանությունը, պետությունն է թույլ տվել, որպեսզի այդ իրավազորությունների իրացումը տեղի ունենա և բնականաբար, պետությունը պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետևանքները, այդ թվում՝ փոխհատուցման և տարբեր ձևաչափերի միջոցով»,- ասաց ՄԻՊ-ը։
18:19 - 02 մայիսի, 2024