ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ. հայտարարություն

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ. հայտարարություն

ՆԳՆ ոստիկանությունն անդրադարձել է մայրաքաղաքում «հազարավոր ոստիկանական ուժերի կուտակումների» մասին համացանցում տարածվող տեղեկություններին։ «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել է շուրջ 3000 մասնակիցների 74 երկրից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նման մասշտաբային միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որը Ոստիկանության անմիջական գործառույթն է։ Հետևապես, որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել որոշ ԶԼՄ-ների կողմից։ Եվս մեկ անգամ պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով այսօր ժամը 15:30-ից հավաքվել են մայրաքաղաքի չորս կետերում և այս պահին շարժվում են դեպի Օպերա, իրենց խոսքով խաղաղ անհամաձայնություն հայտնելու։ 
Այսօր 16:24
Բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երևանի կենտրոն  |news.am|

Բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երևանի կենտրոն |news.am|

news.am: Այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայաված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:  Կադրերում երեւում է, որ  ոստիկաններն իրենց մոտ ունեն նաեւ մահակներ։ Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:  Նշենք, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ կապակցությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամը 15-ից մինչեւ ժամը 20-ը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Իր հերթին, Բագրատ Սրբազանը նախօրեին հայտարարել էր, որ այսօր ժամը 16-ին Օպերայի հրապարակում լինելու է բողոքի ակցիա, քանի որ ժամը 17-ին Օպերայի շենքում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է  Նիկոլ Փաշինյանը:
Այսօր 15:24
«Ազատազենի» հայտարարությունը ձերբակալված Իշխան Գևորգյանի և չորս ընկերների առնչությամբ

«Ազատազենի» հայտարարությունը ձերբակալված Իշխան Գևորգյանի և չորս ընկերների առնչությամբ

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը 72 ժամով ձերբակալել է Ազատազէն ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 մարտական ընկերների՝ Հրաչյա Թովմասյանին, Գարրի Ավագյանին, Անդրանիկ Եղոյանին և Հայկ Մեսրոպյանին։ Ձերբակալել են ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատազէն» կազմակերպությունը։ «Մենք՝ հատկապես Իշխանը, մարդիկ ենք, ովքեր օր ու գիշեր զբաղվում ենք օրինական զենքի մշակույթի տարածմամբ, մեր ամբողջ ջանքը դնում ենք դրան համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը, օրենքները կարգավորելուն և դրա մասին բոլորը գիտեն։ Մեր խոստումն է ինքներս մեզ, որ մեր գիտելիքով և զենքերով ներքին հարցեր չենք լուծելու: Այդ խոստումը միշտ պահել ենք և պահում ենք», - նշում է Ազատազէն ԿՀԿ գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը: Ազատազէն ԿՀԿ-ն ձեռնարկելու է բոլոր օրինական միջոցները Իշխան Գևորգյանի և մյուս ընկերների իրավունքները պաշտպանելու համար։Իշխան Գևորգյանի և մյուս մարտական ընկերների խախտված իրավունքի պաշտպանությունը ստանձնել է «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի կորպորատիվ իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան Տարոն Բաղդասարյանը և գործընկեր Վարազդատ Հարությունյանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զավեշտալի է ձեբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման վրա զենք ունենալու քարոզի, կարգավորումների և աշխատանքների առաջամարտիկներից մեկը»։
Այսօր 11:48
Այսօր Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում ժամանակավորապես փակ են լինելու որոշ փողոցներ. ՆԳՆ

Այսօր Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում ժամանակավորապես փակ են լինելու որոշ փողոցներ. ՆԳՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15:00-20:00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։ Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ ֆորումին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ իրենք ևս գնալու են Օպերայի բակ՝ բողոքի ակցիա իրականացնելու։
Այսօր 11:25
«Գիշերը անհիմն ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից»․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

«Գիշերը անհիմն ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից»․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է՝ «մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ»։  «72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Անազատության մեջ պահվող քաղաքացիներին այցելել ու նրանց պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։ Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։ Հայտարարում ենք, որ նշված վարութային ակտերը ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ, սակայն կառավարող ուժի քաղաքական իշխանության պայմաններում առկա չէ արարքի արդյունավետ քննության որևէ հեռանկար», - ասված է գրառման մեջ։
Այսօր 10:22
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը

Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը

Հայտնաբերվել է մայիսի 8-ին Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ «Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր ինքնությունը։ Շիրակի մարզի 2000 թ․ ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:57 - 14 մայիսի, 2024
ՆԳՆ վերջին տվյալներով՝ այսօր բերման է ենթարկվել 63 մարդ, բոլորն ազատ են արձակվել
 |azatutyun.am|

ՆԳՆ վերջին տվյալներով՝ այսօր բերման է ենթարկվել 63 մարդ, բոլորն ազատ են արձակվել |azatutyun.am|

azatutyun.am: Ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ այսօրվա բողոքի ակցիաների 63 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին նաև, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել: Առավոտից ընդդիմությունը վերսկսել է բողոքի ակցիաները Երևանում։ Առավոտյան հաղորդվում էր 38 բերման ենթարկվածների մասին: Երեկվա անհնազանդության ակցիաների ժամանակ 171 մասնակից էր բերման ենթարկվել, երեկոյան բոլորն արդեն ազատ էին արձակվել։ Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները մայիսի 4-ին Տավուշից քայլերթ սկսեցին և մայիսի 9-ին հասան Երևան։ Նույն օրը Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որի ընթացքում շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու համար մեկ ժամ ժամանակ տվեց, ինչը տեղի չունեցավ։ Հաջորդ օրվանից՝ մայիսի 10-ից շարժումը մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում։ Մասնակիցների պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին սկսած սահմանազատման գործընթացը և ՀՀ վարչապետի հրաժարականը։  
16:39 - 14 մայիսի, 2024
 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը․  «Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոչ միայն նրանց նկատմամբ ոստիկանությունն աննախադեպ բիրտ ուժ է կիրառել: Անգամ մայթերից են մարդիկ բերման ենթարկվել: Հերթական անգամ ոստիկանությունը չի խորշել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ բռնություն կիրառել:   Այսպես՝ ABC Media-ի օպերատոր Մհեր Դավթյանին ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին, առանց հետ նայելու՝ հեռացել է, իսկ Թումանյան փողոցում ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (կարմիրբերետավորներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել «24News.am»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց։   Բնականաբար, Քննչական կոմիտեն, որն այնքան ուշադիր է կառավարող ուժի գրասենյակում գործող լրատվամիջոցի ու առհասարակ իշխանամետ լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական աշխատանքը «խոչընդոտելու» ցանկացած փորձի նկատմամբ ու անհապաղ քրեական վարույթներ է հարուցում, որևէ հաղորդագրություն նշված դեպքերի վերաբերյալ չի տարածել:   Հատկանշական է, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիրբերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու https://www.24news.am/news/342343 վերաբերյալ, ինչի մասին արել են հրապարակային հայտարարություն:   Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը, ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ Քննչական կոմիտեին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային:   Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունեության անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առավել ևս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու: Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից:   Միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորում ենք ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ ոստիկանների կողմից դրսևորվող վարքագիծը և տալ առարկայական գնահատականներ»:
21:15 - 13 մայիսի, 2024
Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող  ճանապարհին
 |azatutyun.am|

Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող ճանապարհին |azatutyun.am|

azatutyun.am: Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող ճանապարհին։ Մասնավորապես, Ջրվեժի մոտ նրանք ստուգում են քաղաք մտնող բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու հորդորում Երևանի կենտրոն չմտնել։ «Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք պատճառն իրականացվող ցույցերն են, Ներքին գործերի նախարարությունից պարզաբանեցին՝ արտառոց բան չկա, ստուգումներն անվտանգության նկատառումներով են։ Վարորդներից մեկը, մինչդեռ, «Ազատության»-ն ասաց, որ իրեն առաջին անգամ են նման հորդորով կանգնեցնում։ Տեղում աշխատող պարեկներից մեկն էլ նշեց, որ ստուգումները խցանումներ թույլ չտալու նպատակով են՝ շեշտելով՝ մեծ բեռնատարները կենտրոն օրենքով մտնել չեն կարող։ Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Այնուհետ նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։   
17:09 - 10 մայիսի, 2024