ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

5 անձ ձերբակալվել է՝ Կառավարության մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանություն կատարելու կասկածանքով

5 անձ ձերբակալվել է՝ Կառավարության մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանություն կատարելու կասկածանքով

Կառավարության մոտ մայիսի 16-ին անցկացված բողոքի ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանություն կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: «Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն (Վահագն Չախալյան-խմբ․), չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ Ապա, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Վ.Չ.-ն և նրա հետ ակցիայի մասնակից ևս մի քանի անձինք սկսել են քաշքշել նշված քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։ Նշված արարքները դադարել են միայն ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում, և դեպքի վայրից ակցիայի 5 մասնակից տեղափոխվել է Ոստիկանության բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել՝ առերևույթ խմբի կազմում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Վ.Չ.-ին և մյուս 4 անձանց ձերբակալելու վերաբերյալ։ Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսօր 15:26
Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձորի բնակիչը կալանավորվել է

Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձորի բնակիչը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող, սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից էր դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին: «Մասնավորապես, Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ, երիտասարդի կազմակերպմամբ, 3000 ՀՀ դրամ գումարի դիմաց, տարբեր օրերի մասնակցել էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից Տավուշի մարզում իրականացված ճանապարհների փակման ակցիային, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացված հավաքին, ավելի վաղ՝ նաև այլ վայրերում հրավիրված այլ հավաքներին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վանաձորի 27-ամյա բնակչին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Միջնորդություն էր ներկայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի՝ մայիսի 16-ի որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվել է, և անձը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, նմանատիպ հնարավոր այլ հանցավոր գործողությունների իրականացման, և դրանցում հնարավոր այլ անձանց ներգրավման, վերջիններիս ինքնությունները պարզելուն, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսօր 12:17
Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություններ կատարած անձը․ ՔԿ

Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություններ կատարած անձը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողություններով բացահայտվել են Ա.Ա․-ի կողմից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր: «Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար։ Այդ կերպ, քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս: Բացի այդ, Ա.Ա․-ն 2010թ․ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012թ․ մայիս հանձնել նրան։ Դրա դիմաց 2010-2011թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015թ․ սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ նա խարդախությամբ հափշտակել է 34.000 ԱՄՆ դոլար գումար՝ հիշյալ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս: Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, Ա․Ա․-ն 2008թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110.000.000 ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով 42.560.000 ՀՀ դրամ գումար և հիշյալ անձին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս: 2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, հորդորում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Այսօր 09:44
Վանաձորի բնակիչը ձերբակալվել է բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար

Վանաձորի բնակիչը ձերբակալվել է բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի բնակչի կողմից նյութապես շահագրգռելու դեպքեր: Այսպես՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում են ներկայացրել այն մասին, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024 թ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին: «Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ մի շարք գործողությունների, ՀՀ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող՝ սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, նյութապես շահագրգռելու եղանակով նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին: Մասնավորապես, հիշյալ անձը 2024 թվականի ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Տավուշի մարզի Ոսկեպար համայնք է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված 7 անձանց, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն, հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա՝ վերադարձել են Վանաձոր քաղաք ու ստացել նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները։ Պարզվել է նաև, որ 2024 թվականի մայիսի 9-ին նույն անձնավորության կազմակերպմամբ, նրա տրամադրած տրանսպորտային միջոցով, բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուներ մեկնել են Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հրավիրված հանրահավաքին, ապա, տեղում հիշյալ անձնավորությունից ստանալով նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները, նույն տրանսպորտային միջոցով վերադարձել են Վանաձոր քաղաք: Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Վերջինս ձերբակալվել է՝ խափանման միջոց կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:49 - 15 մայիսի, 2024
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել

Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքի կենտրոնում անցկացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 13-ին Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում, ակցիայի մասնակիցներից մեկի կողմից կատարվել է առերևույթ խուլիգանական արարք։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ակցիայի նշված մասնակիցը, տարածքում գտնվող անձանց նկատմամբ  դրսևորելով անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք,  հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել տարածքում գտնվող քաղաքացիներից մեկի հասցեին, կապված ճանապարհը բացելու վերաբերյալ վերջինիս արտահայտած դիրքորոշման հետ, և ձեռքի ափով հարվածել նրա դեմքին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերոնշյալ արարքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները համակողմանի պարզելու նպատակով։   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվումէ անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:   
09:30 - 15 մայիսի, 2024
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի (տեսանյութը՝ այստեղ) առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: «2024 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10։50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Խ.Աբովյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Նարե Գևորգյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժած անձը հանդիսանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները լուսաբանող, Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանը, իսկ պատահարը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության ծառայողների կողմից նշված ճանապարհահատվածում հատուկ ծառայություն իրականացնելիս»,- նշված է հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի պահին նշված տրանսպորտային միջոցի առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել։ Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:37 - 14 մայիսի, 2024
Ըստ ՔԿ-ի՝ բողոքի ակցիայի մասնակիցը Հրապարակում հանրահավաքի ժամանակ կրել է սուր

Ըստ ՔԿ-ի՝ բողոքի ակցիայի մասնակիցը Հրապարակում հանրահավաքի ժամանակ կրել է սուր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաների մասնակիցներից մեկի կողմից ապօրինի կերպով սառը զենք պահելու և կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ 2024 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 18։20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ում մոտից հայտնաբերվել է 60սմ շեղբի երկարությամբ պատյանով սուր։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել է, որ բողոքի ակցիայի հիշյալ մասնակիցը 3 օր, մասնակցելով Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքներին, կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր: Վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:34 - 14 մայիսի, 2024
Քաղաքական հայացքներով պայմանավորված՝ սոցիալական ցանցի միջոցով մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Քաղաքական հայացքներով պայմանավորված՝ սոցիալական ցանցի միջոցով մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հաղորդում է ստացվել այն մասին, որ հանրապետությունում անցկացվող բողոքի ակցիաների առերևույթ աջակիցներից մեկի սոցիալական ցանցի էջում հրապարակվել է մի գրառում, որտեղ նշվում է հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։  Հաշվի առնելով, որ նշված գրառման մեջ առկա են անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված` զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու առերևույթ հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330–րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված գրառման հեղինակին հայտնաբերելու և նրա արարքին համապատասխան իրավական գնահատական տալու նպատակով։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:48 - 14 մայիսի, 2024
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Բացահայտվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կաշառք ստանալու դեպք: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ քրեական վարույթի ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2024 թվականի մարտի սկզբին, Երևան քաղաքի Կիևյան փողոցում ոստիկանության պարեկային երկու ծառայողներ կանգնեցրել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարվող ավտոմեքենան և պահանջել ներկայացնել փաստաթղթերը, որից հետո ոստիկանության աշխատակից Վ. Ա.-ն նրանից որպես կաշառք պահանջել է 20.000 ՀՀ դրամ գումար՝ տրանսպորտային միջոցը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն անցած չլինելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու նպատակով: Վ. Ա.-ն միաժամանակ նշել է, որ չվճարելու դեպքում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կվերցնի վարորդական իրավունքի վկայականը: Սակարկելու արդյունքում պայմանավորվել են 7000 ՀՀ դրամ կաշառքի գումարի շուրջ:   Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել: Ներկայացված մեղադրանքում վերջինս  իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:52 - 13 մայիսի, 2024
Բեռնատարը ցուցարարների ուղղությամբ վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

Բեռնատարը ցուցարարների ուղղությամբ վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բեռնատարի վարորդը հանրահավաքի ժամանակ «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել էր դեպի հանրահավաքի մասնակիցները։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վարորդի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի 40-ամյա բնակիչ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, ի սկզբանե տեղյակ լինելով Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, 2024 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող և իր կողմից շահագործվող «ԿամԱԶ 54112» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացու-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, շրջանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին և, չենթարկվելով պարեկային ծառայողների կանգառ հրահանգին, վերոնշյալ ավտոմեքենայով մուտք էր գործել Հանրապետության հրապարակ: Այնուհետև, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով: Մասնավորապես, ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, նշված անձը բեռնատար ավտոմեքենայով մտել է Հանրապետության հրապարակ և ավտոմեքենան կայանել հրապարակի կենտրոնում՝ այդ կերպ իր հակաիրավական ու հակաբարոյական գործողություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով հավաքի մասնակիցների անդորրը, ինչպես նաև՝ անհանգստություն պատճառելով հրապարակում գտնվող անձանց: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ բեռնատարի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
13:01 - 13 մայիսի, 2024
Բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել

Բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Այդ ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս։ «Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրա գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:43 - 13 մայիսի, 2024
Վայոց Ձորի մարզում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

Վայոց Ձորի մարզում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ առանձին տարածքներում իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձանց կողմից Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը փակելու ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի կողմից կատարվել է առերևույթ հանցավոր արարք։ Մասնավորապես, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել էր ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն էր գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխին։ Նշված անձը ձերբակալվել էր։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային համապատասխան գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, նշված արարքը կատարելու համար, ակցիայի տվյալ մասնակցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:36 - 13 մայիսի, 2024
Ուկրաինայի երկու քաղաքացու մեղադրանք է ներկայացվել․ ՀՀ Քննչական կոմիտե

Ուկրաինայի երկու քաղաքացու մեղադրանք է ներկայացվել․ ՀՀ Քննչական կոմիտե

Պարզվել է, որ ավտոմեքենան վարձակալած օտարերկրացի անձը նախնական համաձայնության է եկել իր հայրենակից ծանոթի հետ՝ խմբի կազմում, շահադիտական դրդումներով, յուրաքանչյուր փաթեթի տարածման դիմաց գումար ստանալու պայմանով, թմրամիջոցներ իրացնելու հարցի շուրջ։ Ապա այլ անձից, իրացման նպատակով, ապօրինի ձեռք են բերել թմրամիջոցների 38 փաթեթ, որոնք 2024 թվականի մարտի 29-ին տեղափոխել են Երևան քաղաքի Արին Բերդ փողոց: Սակայն նկատելով ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցներին՝ իրենց մոտ գտնվող թմրամիջոցների 8 փաթեթը՝ «Մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, նետել են՝ փորձելով խույս տալ պարեկներից, ինչը կանխվել է վերջիններիս կողմից:   Ուկրաինայի քաղաքացի նշված երկու անձին մեղադրանք է ներկայացվել: Նրանք կալանավորվել են։   Նախաքննությունը շարունակվում է:
14:41 - 11 մայիսի, 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է իրականացվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, հիշյալ խմբավորման մասնակցին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։  «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական աշխարհում Բ․ Հ. մականունով հայտնի անձը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, գործել է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին։ Մասնավորապես, 2020 թ․ փետրվարի 22-ի դրությամբ, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, վերջինս ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում։ Նա ընդունել է իրեն դիմած անձանց խնդրանքները՝ մի շարք քաղաքացիների կողմից նրանց պարտք եղած 7.000.000 ՀՀ դրամը, 39.000 ԱՄՆ դոլարը և տարբեր չափերի այլ գումարներ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վերադարձնելու վերաբերյալ առաջացած վեճը լուծելու համար։ Օգտվելով իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից՝ նա պատրաստակամություն է հայտնել անօրինական ճանապարհով՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը, լուծել դրանք և ձեռնամուխ է եղել հիշյալ գույքերը վերադարձնելու մասնավոր հարցերի լուծմանը։ Բացի այդ, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում ընդունելով տարբեր առիթներով տեղի ունեցած վիճաբանությունների մասնակից կողմերին, օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ լուծել է նրանց հարցերին առնչվող վեճերը: Վերջիններս, ընդունելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, համաձայնվել են վեճի լուծման պահանջված տարբերակին՝ դրանով իսկ փաստացի ներգրավվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը: Քննությամբ պարզվել է նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը հեռախոսազանգերի միջոցով, ինչպես նաև համակարգչային խաղասրահում հրահանգներ տալով, իրականացրել է դրամական միջոցների հավաքագրում։ Վերջինս 2024 թ․ հունվարի 17-ին վերոնշյալ հասցեում, կազմակերպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաք՝ քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անդամների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկել են նախորդ տարվա նոյեմբեր ամսին տեղի ունեցած վիճաբանության և դրան մասնակից անձանց հետագա գործողությունների և վարքագծի վերաբերյալ հանգամանքները: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով։ Քրեական վարույթի շրջանակներում ևս 6 անձի նկատմամբ՝ որոնցից երկուսը՝ իրենց մասնավոր հարցերը լուծելու համար քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին առերևույթ դիմողներ են, իսկ 4-ը՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ենթադրյալ մասնակիցներ, հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական ենթամշակույթին վերաբերող համապատասխան հոդվածներով։ Հիշյալ 7 անձինք ձերբակալվել են և նրանց ներկայացվել է մեղադրանք։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող նշված անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանք և գրավ, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն և գրավ, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն, 2 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:50 - 10 մայիսի, 2024
Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

ՔԿ-ից տեղեկացնում են, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։ Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։ «Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված երկու անձինք, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են։ Նախաքննությամբ պարզվում են հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:33 - 10 մայիսի, 2024
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։   «Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։   Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին։   Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։   Հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։   Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:16 - 10 մայիսի, 2024