Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որն արվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան
 |armenpress.am|

Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որն արվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական կողմը հակված է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որը իրականացվել է Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։  ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։  Փոխվարչապետը մանրամասնել է, որ մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ շարունակվել են քննարկումները՝ կապված սահմանազատման կանոնակարգի հետ։ «Կարծես թե համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքներն արտացոլվելու են կանոնակարգի մեջ, և կանոնակարգի  նախագծի վրա աշխատանքները ինտենսիվ շարունակվելու են։ Ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք»,- հայտարարեց փոխվարչապետը։    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է կայացված որոշումները իրագործելու հարցով զբաղվեն։ «Չնայած արդեն մեկ շաբաթից ավել Բաղանիս-Ոսկեպար հատվածում Հայաստանի սահմանապահ զորքերը արդեն իսկ իրականացնում են ծառայություն։ Այսինքն, սահմանային սյուների տեղադրման աշխատանքն ավարտելուց հետո սահմանապահ զորքերն արդեն տեղակայվել են, հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի այդտեղ արդեն մշտական ծառայություն իրականացնեն։ Մյուս հատվածներում նույնպես սա տեղի կունենա»,- ասաց Փաշինյանը։ Մայիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:  Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ «Արմենպրես»-ին մեկնաբանություն էր տվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 
11:56 - 16 մայիսի, 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել

2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
23:40 - 15 մայիսի, 2024
Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության ուղղությամբ փոխնախագահ Բհարգավ Դասգուպտային: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղություններն ու մեխանիզմները: Այդ համատեքստում ընդգծվել է պետություն-մասնավոր համագործակցության, կապիտալի շուկայի զարգացման, ինչպես նաև կանաչ տնտեսության ուղղությամբ ԱԶԲ փորձագիտական ներուժի կիրառման կարևորությունը: 
15:05 - 14 մայիսի, 2024
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ
 |armenpress.am|

Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող, 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։ «Արմենպրես»-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ իրենց բողոքն արտահայտող Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներն ապրիլի 22-ին իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, իրականացվում են ականազերծման աշխատանքներ, որպեսզի տարածքը հանձնեն Ադրբեջանին։ Այս համատեքստում խոսակցություններ էին շրջանառվում, որ Ոսկեպարի եկեղեցին ևս սահմանազատում իրականացնելուց հետո կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։  
17:54 - 22 ապրիլի, 2024
Ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը կայանալու է կառավարության շենքում․ փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
 |armenpress.am|

Ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը կայանալու է կառավարության շենքում․ փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ «Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- փոխանցեցին փոխվարչապետի գրասենյակից: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ից սկսած Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն: Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։
11:36 - 22 ապրիլի, 2024
Տավուշի մարզի գյուղապետերը Մհեր Գրիգորյանի հետ կհանդիպեն Երեւանում |news.am|

Տավուշի մարզի գյուղապետերը Մհեր Գրիգորյանի հետ կհանդիպեն Երեւանում |news.am|

news.am: Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ոսկեպարի, Կիրանցի ու Բաղանիսի վարչական շրջանների ղեկավարները գալու են Երևան՝ նրա հետ հանդիպելու: Մհեր Գրիգորյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ որեւէ պայմանավորվածություն չի եղել, որ պետք է փոխվարչապետը մեկնի Տավուշ, եղել է պայմանավորվածություն, որ պետք է տեղի ունենա հանդիպում գյուղապետերի հետ եւ ըստ այդ պայմանավորվածության հանդիպումը տեղի կունենա: Ավելի վաղ 24news.am-ը հայտնել էր, որ, չնայած պայմանավորվածությանը, Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշ։ Հիշեցնենք, որ ապրիլի 20-ից սկսած Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն: Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։  
11:21 - 22 ապրիլի, 2024
Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհը, որը առավոտից գյուղացիները փակել էին, բացվել է

Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհը, որը առավոտից գյուղացիները փակել էին, բացվել է

Կիրանց գյուղի հատվածում միջպետական ճանապարհը, որը առավոտից գյուղացիները փակել էին, բացվել է:  Քաղաքացիները նշում էին երկուշաբթի Մհեր Գրիգորյանի հետ նախատեսվող հանդիպման մասին։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ երկուշաբթի գնալու են «այս հարցը քննարկելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ»: «Երբ դա կվերջնա, կգանք, արդեն կհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք ու կսկսենք մեր գործերը: Քննարկելու ենք սահմանի հարցը: Մենակ ես չեմ գնալու, գալու է նաեւ Բերքաբերի գյուղապետը, նաեւ մնացած գյուղապետերը: Մեր նպատակն է սահմանը ճշտենք ու ճիշտ պահենք, անառիկ պահենք: Որ մոտիկ չլինենք, նրանք էն կողմում լինեն, մենք՝ էս կողմում»,- նշել է համայնքի ղեկավարը։ Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։
19:05 - 20 ապրիլի, 2024
ՀՀ ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

ՀՀ ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։  Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ. Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված: Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին): Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: 
17:25 - 19 ապրիլի, 2024
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
 |news.am|

ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան |news.am|

news.am: ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ... Առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք երկիրը պատրաստվում է դուրս գալ այս միությունից։ Բրյուսելում ուրբաթ օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոնի մասնակցությամբ։ դեր Լեյենը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։ Հանդիպումից առաջ ֆոն դեր Լեյենը խոստացել էր առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին 270 միլիոն եվրոյի զարգացման աջակցություն հատկացնել։
12:34 - 11 ապրիլի, 2024
Ում հետ է բանակցում Փաշինյանը, եթե իր սահմանագծման, սահամանզատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա․Գեղամ Մանուկյանը՝ սահմանագծումը Տավուշից սկսելու հայտարարությունների մասին

Ում հետ է բանակցում Փաշինյանը, եթե իր սահմանագծման, սահամանզատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա․Գեղամ Մանուկյանը՝ սահմանագծումը Տավուշից սկսելու հայտարարությունների մասին

Այն, ինչ հնչեց ԱԺ այդ նիստի ընթացքում, որևէ գաղտնիք չկար։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ-ում փակ հանդիպումից հետո հայտարարությունների ժամին։ Մանուկյանի խոսքով՝ այն ավելի շատ հասարակությունից էր փակ, քան գաղտնի տեղեկություն էր։  «Մեզ համար շատ ավելի պարզվեց հետևյալ իրավիճակը․ ՀՀ-ն Ադրբեջանի հետ սահմանազատման, սահմանագծման գործընթացը իրականացնում է Մհեր Գրիգորյանի ղեկավարած պետական հանձնաժողովի միջոցով․ 7 հանդիպում են ունեցել արդեն, դեռ տեխնիկական, կազմակերպչական խնդիրներն են շատ։ Այսօր Մհեր Գրիգորյանն ասաց՝ սահմանագծումը Տավուշից իրականացնելու համաձայնություն Ադրբեջանի հետ չկա, Փաշինյանի հայտարարած 4 տարածքների վերադարձի հետ կապված համաձայնություն չկա։ ԱԳՆ-ն առանձին ա բանակցում Ադրբեջանի հետ․ 2 դրույթ կա․ Ադրբեջանը մինչև հիմա չի համաձայնում, թե որ քարտեզի շուրջ ա լինելու սահմանագծում, սահմանազատումը։ Ու մեկ էլ էստեղ Նիկոլ Փաշինյանը հայտնվում ա մի հատ քարտեզ ձեռքը առած ու սպառնում ա տավուշեցիներին, հայ ժողովրդին, արձանագրում ա, լեգիտիմացնում ա Ադրբեջանի պահանջները, տարածքային հավակնությունները։ Որտեղից առաջ եկավ էս հարցը, ում հետ ա բանակցում Նիկոլ Փաշինյանը, եթե իր սահմանագծման, սահամանզատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա, թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանում փոխանցող դեսպանն է, ոչ թե Հայաստանի վարչապետը։ Արդարանում են, ասում են՝ որ Տավուշում սահմանազատում լինի, սահմանապահներ կկանգնեն, սիրելի հայրենակիցներ, խաբում են, որովհետև ՀՀ սահմանապահ զորքերը, որմն ի դեպ, մի տարի ա՝ հրամանատար չունի, զինված ա թեթև զենքերով, իսկ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, ի դեպ Տավուշում արդեն տարիներ շարունակ սահմանապահ զորքերն են կանգնած, ծանր տեխնիկա, ավիացիա, հրետանի ամեն ինչով զինված ա, դե հիմա դրանից հետո, երբ ԱԲ նախարարն ասում ա՝ դե դպրոցից 50 մետր սահման ա, երեխեքն ապահով կապրեն, կարա՞ք պատկերացնեք, ապահով կապրե՞ն»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ 
18:13 - 09 ապրիլի, 2024