Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի միայն 12 շինհրապարակում են օդի որակը դիտարկող սարքեր տեղադրվել
 |hetq.am|

Երևանի միայն 12 շինհրապարակում են օդի որակը դիտարկող սարքեր տեղադրվել |hetq.am|

hetq.am: Երևանում ակտիվ շինարարության փուլում գտնվող շուրջ 164 շինարարական օբյեկտներից միայն 12-ում օդի որակը դիտարկող սարքեր կան։ Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, քաղաքապետի որոշմամբ, մայրաքաղաքի 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում այս սարքերի առկայությունը պարտադիր է։ Խոսքը բազմաբնակարան բնակելի շենքերին է վերաբերում, որոնց թիվն ավելի մեծ է, սակայն դրանց մի մասն է ենթակա կահավորման։ «Բազմաբնակարան շինությունների՝ ընթացքում գտնվող շինարարությունները շատ են, ուղղակի շենքեր կան, որ փաստացի ավարտված են կամ արդեն ենթակա չեն կահավորման»,- բացատրում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։ Ընթացիկ տարում 309 արձանագրություն է կազմվել շինհրապարակների ընդհանուր կահավորման վերաբերյալ, դրանց մի մասն է առնչվում հարցի բնապահպանական կողմին։ «Մենք հիմնականում ուշադրություն ենք դարձնում, որ շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերը պարտադիր լվացվեն, որ երթևեկելի մասը Երևանում չաղտոտվի, փոշեկլանիչ ցանցերին ենք շատ ուշադիր»,- ասում է Խոջայանը։ Բացի դրանից, կարևոր է նաև, որ, օրինակ, հետիոտնի անցուդարձը ապահովող անվտանգ հատված լինի շինհրապարակի հարակից հատվածում։ Թե արձանագրություններից քանիսն են վերաբերում հենց օդի աղտոտմանը, քաղաքապետարանը չգիտի․ առանձին վիճակագրություն չեն վարում։ Ցանցերի մասին, սակայն, հաճախ են խոսում։ Խոջայանն ասում է՝ նախորդ շաբաթվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շինարարական 164 օբյեկտից 33-ը ապահովված է եղել անթափանց ցանցերով, 54-ը՝ թերի ապահովված, մնացածի մասով վարչարարություն է իրականացվում։ Տուգանքը նախատեսված է Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով՝ 70-100 հազար դրամի չափով։ Խոջայանի խոսքով՝ այս պահին ներկայացվել է տուգանքների չափը բարձրացնելու որոշման նախագիծ, որը քննարկման փուլում է։ Ավելի քիչ է խոսվում օդի որակը դիտարկող սարքերի մասին։ «Հետքը» նախորդ ամսվա վերջում դիմել էր քաղաքապետարանին՝ տեղադրված սարքերի մասին տեղեկություն ստանալու համար։ Մայիսի 6-ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Տիգրան Ավինյանը հանձնարարեց փոշեկլանիչ ցանցերից բացի, շինհրապարակներում ստուգել նաև օդի աղտոտվածությունը չափող սարքերը։ Հաջորդ օրը քաղաքապետարանը տեսանյութ հրապարակեց, թե ինչպես են շրջայցի ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցները խախտումներ արձանագրում, շեշտվեց նաև օդի մոնիթորինգի սարքերի անհրաժեշտության մասին։ Քաղաքապետարանից հայտնում են՝ կառուցապատողը շինարարության ընթացքում կարող է վարձակալել օդի մոնիթորինգի սարքերը։ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, որը 100% մասնաբաժնով Երևանի քաղաքապետարանին ենթակա կառույց է, սարքերը սպասարկող «Քլարիթի Մուվմենթ» ընկերության ներկայացուցիչն է։ Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից «Հետքին» նախորդ տարվա դեկտեմբերին հայտնել էին՝ սարքեր տեղադրելու համար 78 կազմակերպություն է դիմել, դիմումները դեռ դիտարկվում էին։ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության այդ ժամանակվա պետ Յակով Ասատրյանը հայտնել էր, որ կառուցապատողները մինչև տարեվերջ կամ գուցե այս տարվա սկզբին ստացած կլինեն սարքերը։ Սարքերը դեռ չկային, բայց կառուցապատողները, որոնք օդի մոնիթորինգի սարքեր տեղադրելու գործընթաց չէին սկսել, այդ բաղադրիչի բացակայության մասով տուգանվում էին։ «Այն կազմակերպությունները, որոնք փաստացի տվյալ ծառայությունից օգտվելու դիմում ներկայացրել են համայնքին, այս փուլում չեն տուգանվում։ Համարում ենք, որ սահմանված կարգով դիմել են և սպասում են գործընթացի ավարտին»,- ասել էր Ասատրյանը։ 8 ամիս է անցել, սակայն, փաստացի,միայն 12 շինհրապարակում տեղադրված սարք կա։ Խոջայանն ընդունում է՝ գործընթացը դանդաղ է առաջ գնում, տեղադրված սարքերի քանակն իրականում քիչ է։ Ասում է՝ շրջայցերն ամենօրյա բնույթ են կրում, իրենք հետևողական են, բայց ոչ բոլոր կառուցապատողներն են բարեխղճորեն կահավորում շինհրապարակները։ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրեն Արսեն Ներսիսյանը «Հետքի» հետ զրույցում չմանրամասնեց, թե քանի սարք են ներկրել, ասաց՝ կառուցապատողների քանակով հաստատ կա, բացի այդ՝ շարունակական է լինելու, սարքեր էլի կարող են բերել։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից հայտնեցին, որ ծառայության մատուցման տարեկան արժեքը 1397 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերը, ինչպես նաև տեղափոխման, տեղադրման և համակցման աշխատանքները։ Բնապահպանության վարչության գլխավոր էկոլոգ Գորիկ Ավետիսյանն ասում է` միայն գնելն ու տեղադրելը բավարար չէ, պետք է իրենք հասանելիություն ունենան տվյալներին: Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ սահմանվել են սարքավորումների տեխնիկական չափորոշիչները և առցանց հարթակի հասանելիության պայմանները։ Թեև քաղաքապետարանից ասում են, որ կառուցապատողներն իրենք կարող են սարքերը գնել, պարտադիր չէ իրենցից վարձակալելը, գործնականում պատկերն այլ է: Տեղադրված բոլոր սարքերը, որոնք միացված են հարթակին, «Քլարիթի» ընկերության սարքերն են: «Մեկ-երկու կառուցապատող է, որ այլ ընկերությունից է չափորոշիչներին համապատասխան սարքեր բերել, բայց դեռ չի միացրել հարթակին: Ենթադրում եմ, որ խնդիր կա, չի կարողանում միացնել։ Էդ դեպքում ուրիշ սարք պիտի բերի»,- ասում է Գորիկ Ավետիսյանը: «Քլարիթի» ընկերությունը վստահեցրել է, որ այլ ընկերությունների սարքերը ևս հնարավոր է միացնել իրենց հարթակին։ Փորձերը դեռ հաջող չեն, բայց քաղաքապետարանից ասում են՝ կապ չունի, թե որ երկրի կամ որ ընկերության արտադրանքը կլինի։ Օդի մոնիթորինգի նման սարքեր «Քլարիթի» ընկերությունից 2022 թվականին ձեռք էր բերել Երևանի քաղաքապետարանը: Մայրաքաղաքում սենսորային 5 տվիչները տեղադրվել էին տրանսպորտային նոր երթուղիների բնապահպանական ռիսկերը գնահատելու համար: Սարքերի ցուցանիշները, սակայն, հիմա հասանելի չեն։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։   
19:37 - 14 մայիսի, 2024
Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը կտեղադրվի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում |armenpress.am|

Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը կտեղադրվի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի արձանը կտեղադրվի մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտա 4 հասցեին հարող տարածքում: Արձանը նախատեսվում է տեղադրել 2024 թվականի աշնանը: Այս մասով որոշման նախագիծը Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստին ներկայացրեց քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը: «Հաշվի առնելով այն, որ 2024-ին լրանում է անվանի արվեստագետի ծննդյան 100-ամյակը, նախարարությունն առաջարկում է Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում տեղադրել Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը, որը հեղինակել է քանդակագործ Արմենակ Վարդանյանը: Արձանը նախատեսվում է տեղադրել 2024-ի աշնանը»,-ասաց նա: Երևանի ավագանու անդամները միաձայն ընդունեցին նախագիծը:  
14:02 - 14 մայիսի, 2024
Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների՝ հարցերն ամբողջովին զեկուցվող կամ չզեկուցվող դարձնելու առաջարկները մերժվեցին
 |hetq.am|

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների՝ հարցերն ամբողջովին զեկուցվող կամ չզեկուցվող դարձնելու առաջարկները մերժվեցին |hetq.am|

hetq.am: Երևանի ավագանու մայիսի 14-ի հերթական նիստում ընդգրկված 29 հարցերից 27-ը չզեկուցվող են։ Նիստի մեկնարկին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը կրկին առաջարկեց բոլոր չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող։ Առաջարկը քվեարկության դրվեց, սակայն չընդունվեց։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց մնացած երկու հարցն էլ դարձնել չզեկուցվող, քանի որ բոլոր հարցերը զեկուցվող դարձնելու առաջարկը մերժվում է։ «Կրկին չի ընդունվել»,- քվեարկությունից հետո հայտնեց Տիգրան Ավինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ առաջարկեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված համաձայնագիրը հաստատելու մասին հարցը դարձնել զեկուցվող, իսկ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին հարցը դարձնել չզեկուցվող։ Առաջարկն ընդունվեց 32 կողմ, 22 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։ Երևանի ավագանու մայիսի 14-ի հերթական նիստում ընդգրկված 29 հարցերից 27-ը չզեկուցվող են։ Նիստի մեկնարկին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը կրկին առաջարկեց բոլոր չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող։ Առաջարկը քվեարկության դրվեց, սակայն չընդունվեց։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց մնացած երկու հարցն էլ դարձնել չզեկուցվող, քանի որ բոլոր հարցերը զեկուցվող դարձնելու առաջարկը մերժվում է։ «Կրկին չի ընդունվել»,- քվեարկությունից հետո հայտնեց Տիգրան Ավինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ առաջարկեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված համաձայնագիրը հաստատելու մասին հարցը դարձնել զեկուցվող, իսկ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին հարցը դարձնել չզեկուցվող։ Առաջարկն ընդունվեց 32 կողմ, 22 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
10:59 - 14 մայիսի, 2024
Քաղաքապետարանի բյուջեից՝ աշխատակիցների անգլերենի անհատական պարապմունքներին. հայտնեք Ձեր կարծիքը

Քաղաքապետարանի բյուջեից՝ աշխատակիցների անգլերենի անհատական պարապմունքներին. հայտնեք Ձեր կարծիքը

Երևանի քաղաքապետարանի հինգ աշխատակիցներ անգլերենի անհատական դասընթացներ են անցնելու՝ քաղաքային բյուջեից հատկացված միջոցներով։ Քաղաքապետարանը 990 հազար ՀՀ դրամ է վճարել «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» Հիմնադրամին՝ քաղաքապետարանի աշխատակիցների համար շաբաթական 3 օր՝ 2 ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներ իրականացնելու համար։ Դասընթացների ընդհանուր տևողությունը 9 շաբաթ է։  Պայմանագիրը կնքվել է այս տարվա ապրիլի 11-ին՝ «Մեկ անձ» գնման ընթացակարգով։  Երևանի քաղաքապետարանից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ անգլերենի դասընթացներին մասնակցելու են քաղաքապետարանի հետևյալ աշխատակիցները՝ Դավիթ Գևորգյան, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ, Լուսինե Ղարիբյան, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ, Արմեն Հովհաննիսյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, Մերի Հարությունյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, Մարտին Չարյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Միջազգային գնումների և ծրագրերի կառավարման մասանգետ։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչ կրթություն, կենսագրություն և աշխատանքային փորձ ունեն նշված աշխատակիցները։ Քաղաքապետարանի կայքում կենսագրական տվյալներ կային միայն Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի մասին։ Լուսինե Ղարիբյանը Երևանի քաղաքապետարանում աշխատում է 2021թ-ից, իսկ Մարտին Չարյանը՝ 2019թ-ից։ Մյուս աշխատակիցների վերաբերյալ տվյալներ քաղաքապետարանի կայքում չկան։  Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ այս անձինք աշխատանքի բնույթով անընդհատ առնչվում են միջազգային կազմակերպությունների հետ։ Եթե բնակվում եք Երևանում, վճարում եք հարկեր, խնդրում ենք հայտնել, թե ինչպես եք վերաբերվում Ձեր վճարած հարկերից քաղաքապետարանի պաշտոնյաների անհատական գիտելիքների և կարողությունների զարգացմանը գումար ուղղելու քաղաքապետարանի որոշմանը։   Loading... Ջուլիետտա Հովհաննիսյան
18:37 - 10 մայիսի, 2024
Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի. քաղաքապետարան

Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն նշված ճանապարհահատվածը փակ կլինի, իսկ 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինի հակառակ ուղղությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Նշված ժամերին ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների աշխատանքը կկազմակերպվի համապատասխանաբար՝ Մաշտոցի պողոտա – Սբ. Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով: «Հաղթանակ» կամուրջ - Արգիշտիի – Սբ.Գր. Լուսավորչի փողոցներ - Մաշտոցի պողոտա ուղեգծով:
18:51 - 08 մայիսի, 2024
Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։ Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման, բնակիչների հետ մշտական կապի ապահովման ու կարիքների գնահատման հարցում:  Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց բարելավման ուղղությամբ համայնքը հիմնարար լուծումներ է նախաձեռնել, քաղաքապետը նշել է, որ ցանկացած նախագծի հիմքում դրվել ու դրվելու է հանրային շահը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ աշխատանքային իր փորձը, կառավարչական հմտությունները, Երևանի նկատմամբ սերն ու հոգատարությունը ներդնելու է հօգուտ քաղաքային միջավայրի բարելավման ու առկա խնդիրների լուծման:
15:44 - 06 մայիսի, 2024
«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան
 |armenpress.am|

«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Առատ տեղումների հետևանքով  Երևանում խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին կրկին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս ընդգծեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. խողովակաշարերը, դիտահորերն ու անձրևընդունիչ հորերն ամբողջությամբ հանձնված են «Վեոլիա ջուր» ընկերությանը:   «Մենք ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստանում: Երևանցիներին չի հետաքրքրում պայմանագրային դրույթները, վստահ եմ՝ օբյեկտիվ են պատճառները: Այս տարի կառավարության մեր գործընկերների  ու «Վեոլիա ջուր» ընկերության հետ պետք է գանք մի հանգուցալուծման, որովհետև ամեն մի բակում չենք կարող կոյուղիների հարցով զբաղվել: Մեզ պետք է մի ընկերություն, որն ամբողջ ցանցի պատասխանատվությունն իր վրա կվերցնի, ամեն ծառայություն ունի իր գինը, այդ գինը պետք է հասկանանք, որովհետև չենք կարող այս տարի մենք անենք, մյուս տարի մեկին խնդրենք: Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է, այս հարցում ամենավերջին պատասխանատվությունը մերն է. պետական գույք է, համայնքային էլ չէ, չգիտեմ մենք նախորդ տարի իրավունք ունեինք այդ 14 կմ կոյուղին կառուցելու թե ոչ, բայց կարիքը կար, արել ենք: Կա շատ նորմալ դժգոհություն մարդկանց մոտ, և ոչ ոքի հետաքրքիր չէ 10 տարի առաջ ինչ պայմանագիր է կնքվել, պետք է փոխվի այդ պայմանագիրը»,- շեշտել է քաղաքապետը:  Քաղաքապետի հանձնարարությամբ արդեն մեկ ամիս է՝ ընթանում են գույքագրման աշխատանքներ, որտեղ բացակա է կամ վերակառուցման ենթակա է հեղեղատար համակարգը, կառաջարկվի կազմել քաղաքային ծրագիր: 
13:02 - 06 մայիսի, 2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նշենք, որ երեկ՝ մայիսի 2-ին, Սամվել Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Հիշեցնենք նաև, որ փետրվարի 2-ին Յակով Ասատրյանը ազատվել էր քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնից, ինչից հետո պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող էր նշանակվել վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։ 
11:57 - 03 մայիսի, 2024
Երևանի դպրոցներից մեկում ուսուցիչը բռնություն է կիրառել աշակերտների նկատմամբ. նա աշխատանքից ազատվել է

Երևանի դպրոցներից մեկում ուսուցիչը բռնություն է կիրառել աշակերտների նկատմամբ. նա աշխատանքից ազատվել է

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներից մեկի ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորողների նկատմամբ: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ ուսուցիչն ազատվել է աշխատանքից:   «Ակնհայտ փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան գրությամբ դեպքի առնչությամբ ամբողջական տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ դիտարկելու նշյալ ուսուցչի նկատմամբ իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտությունը:   Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների սովորողների, ինչպես նաև մանկավարժների իրավունքները պաշտպանելու և այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:   Հավելեմ նաև, որ նշված ուսուցիչն ազատվել է աշխատանքից»,- գրել է Կոստանյանը:
22:16 - 02 մայիսի, 2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ազատվել է պաշտոնից։ «Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենազնիվն է ու առաջնայիններից մեկը ինձ համար: Մեծապես հույս ունեմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերով կարողացել եմ ապահովել առաջընթաց հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում, և այդ նպատակին ուղղված քայլերն իրենց տեսանելի արդյունքն են ունեցել ու կշարունակեն ուղենիշ լինել հետագայի համար։ Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,- գրել է նա:
18:35 - 02 մայիսի, 2024