ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Արսեն Մանգասարյանը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Արսեն Մանգասարյանը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են առկա ու ապագա մարտահրավերները, և նախորոշվել են դրանց լուծմանը միտված գործողությունները։ Անդրադարձ է կատարվել ապագա հրամանատարների, առաջնորդների ուսուցման և դաստիարակման արդի մեթոդներին։ Համաժողովի ընթացքում Արսեն Մանգասարյանը հանդիպել է գործընկեր կառույցների ղեկավարներին, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
22:22 - 10 մայիսի, 2024
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը նամակ է հղել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Իսրայելի ներկայացուցչին, Իսրայելի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության անդամներին, ԵՄ-ի և Բելգիայի հիմնական հրեական կազմակերպություններին` անդրադառնալով Երուսաղեմի պատմական հայկական թաղամասին սպառնացող տագնապալի վիճակին: Ինչպես տեղեկանում ենք Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նամակի հասցեատերերին կոչ է արվում օգտագործել իրենց լծակները՝ ճնշում գործադրելու Իսրայելի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս համապատասխան քայլեր ձեռնարկեն և դադարեցնեն Երուսաղեմում խիստ մտահոգիչ և կործանարար զարգացումները։ Երուսաղեմում հայկական ներկայությունը առկա է 4-րդ դարից և ունի պատմական մեծ նշանակություն։ Սակայն,այն ներկայումս վտանգված է ծայրահեղականների, վերաբնակիչների և գործարարների ագրեսիվ գործողությունների պատճառով, որոնք ուզում են յուրացնել թաղամասի մի մասը: Վերջին միջադեպը Ավստրալիայի իսրայելցի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապ ունեցող անձանց կողմից հայ համայնքի վրա իրականացված հարձակումն էր, որի հետեւանքով վիրավորվել և ձերբակալվել են հայ բնակիչներ։ Չնայած բողոքներին և պաշտպանության կոչերին՝ Իսրայելի իշխանությունները վճռական քայլեր չեն ձեռնարկել հայկական թաղամասն այս ագրեսիվ ներխուժումներից պաշտպանելու համար։ Այս զարգացումների շրջանակներում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում Իսրայելի իշխանություններին՝ պաշտպանել Երուսաղեմի ստատուս քվոն և ձեռնպահ մնալ Երուսաղեմի ժողովրդագրական կազմը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և ֆիզիկական, մշակութային և պատմական բնույթը փոխելուց: Զուգահեռներ անցկացնելով երկու ազգերի՝ հայերի ու հրեաների պատմության ընթացքում կրած տառապանքների միջև,  ստիպված լինելով պայքարել ռասայական ատելության դեմ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ընդգծում է, որ Իսրայելի իշխանությունները պարտավոր են կանխել և հետագայում խուսափել նման դեպքերից Երուսաղեմում։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը և նրա հանձնախմբերը Եվրոպայի 14 երկրներում կոչ են անում ԵՄ շահագրգիռ կողմերին օգտագործել իրենց ազդեցությունը Երուսաղեմում հայկական թաղամասի պահպանման գործում: Անհրաժեշտ է, որպեսզի պահպանվեն Երուսաղեմի պատմական թաղամասերը, և Իսրայելը միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հայկական թաղամասի ներսում հետագա կործանիչ գործողություններն ու ահաբեկումները։ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հետևողականորեն շարունակելու է Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների և ժառանգության պաշտպանության իր գործունեությունը:
17:41 - 08 մայիսի, 2024
Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման համար: Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնել արդյունքին միտված փոխգործակցությունն ինչպես Դաշինքի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման ուղղությամբ: Կարևորվել է նաև Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, այդ թվում ՆԱՏՕ-ի առաջնորդությամբ Կոսովոյում ԿՖՈՐ առաքելությանը: ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաև Դաշինքի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության զարգացման համատեքստում Վահան Կոստանյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա ընձեռած հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգային խնդիրների շուրջ:
22:55 - 07 մայիսի, 2024
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
 |armenpress.am|

Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Վիեննան չի պլանավորում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ դառնալ։ Այս մասին հայտնել է Ավստրիայի խորհրդարանի պաշտոնական հարթակը՝ մեջբերելով ԱԳ նախարարի խոսքերը խորհրդարանում ունեցած ելույթից։ «Մենք մտադրություն չունենք այնտեղ (խմբ․ ՆԱՏՕ) մտնելու»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ Ավստրիան Իռլանդիայի, Մալթայի և Շվեյցարիայի հետ միասին մտադրություն ունի դաշինքի հետ տեղեկատվություն փոխանակել և տեսանելի դարձնել չեզոք պետությունները։ «Մենք չենք ուզում, որ մեզ մոռանան»,- պարզաբանել է նախարարը։ Ավելի վաղ ավստրիական die Presse թերթը հայտնել էր, որ Ավստրիան, ինչպես նաև Իռլանդիան, Մալթան և Շվեյցարիան մտադիր են ամրապնդել իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Այդ մասին այս պետությունների դիվանագետները հայտնել են անցյալ տարվա դեկտեմբերին՝ դաշինքին ուղարկված իրենց նամակում։ Թերթը պարզաբանում է, որ նամակն իր մոտ է։ Ըստ հրապարակման՝ այս պետությունների ներկայացուցիչները կոնկրետ առաջարկներ են արել, թե ինչպես կարելի է զարգացնել համագործակցությունը։
20:21 - 07 մայիսի, 2024
Ուկրաինայի հակամարտությանը ևս մեկ երկրի մասնակցությունը կհանգեցնի համաշխարհային պատերազմի․ Սիյարտո
 |shantnews.am|

Ուկրաինայի հակամարտությանը ևս մեկ երկրի մասնակցությունը կհանգեցնի համաշխարհային պատերազմի․ Սիյարտո |shantnews.am|

shantnews.am: Առնվազն մեկ եվրոպական երկրի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ բախման և երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Եթե այս պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր, դա կստեղծի համաշխարհային պատերազմի վտանգ, քանի որ տվյալ երկիրը, անշուշտ, կլինի ՆԱՏՕ-ի անդամ, և եթե ՆԱՏՕ-ի անդամն ուղիղ հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ, ապա ակնհայտ հետևանքը կլինի նոր համաշխարհային պատերազմի բռնկումը»,- պարզաբանել է ԱԳՆ ղեկավարը։ Սիյարտոն նաև զգուշացրել է, որ եվրոպական քաղաքական առաջնորդները «տառապում են պատերազմական փսիխոզով»: «Մենք բավականին խելահեղ հայտարարություններ ենք լսել ոչ միայն Ուկրաինա եվրոպացի զինվորներ ուղարկելու, այլև միջուկային զենքի տեղակայման մասին»,- ասել է նախարարը։
10:17 - 04 մայիսի, 2024
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 29-30-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության արդյունքները և նախանշվել են գործակցության նոր ոլորտները։ Կողմերը համաձայնեցրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը և նախանշել 2025 թվականի գործակցության հեռանկարները։ Հանդիպման շրջանակում Արթուր Երոյանն առանձնազրույց է ունեցել նաև ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի անվտանգային համագործակցության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դաչան Տիբերիուի Շերբանի հետ։ Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները։
16:13 - 01 մայիսի, 2024
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա․ Միրզոյան |armenpress.am|

Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ Արգենտինյան «Todos Noticias» հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Անդրադառնալով հարցին, թե պլանավորո՞ւմ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Մենք արդեն իսկ ՆԱՏՕ- հետ համագործակցություն ունենք, մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, մենք եղել ենք Աֆղանստանում, մենք վերջերս ավելացրել ենք մեր խաղաղապահների թիվը Կոսովոյում։ Մենք համագործակցության ֆորմատ ունենք։ Եթե Դուք նկատի ունեք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կամ ձգտումները, ոչ, Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց չկա»։ Խոսելով ԵՄ-ի հետ փոխգործակցության մասին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Միրզոյանն այս համատեքստում հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանում, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրոպական Միությանը, որքան Եվրոպական Միությունը դա հնարավոր կհամարի։  
09:28 - 01 ապրիլի, 2024
Ստոլտենբերգի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ
 |armeniasputnik.am|

Ստոլտենբերգի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան Հարավային Կովկասի հանրապետությունները եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձն է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով՝ նման փորձեր Հյուսիսատլանտյան դաշինքի և առանձին անդամ երկրների կողմից վաղուց ու համակարգված են արվում: Ստոլտենբերգի այցը հաստատում է, որ ակտիվությունն այդ ուղղությամբ մի քանի անգամ աճել է։ «Ի՞նչն է խնդիրը, ի՞նչն է էությունը: Էությունն այն է, որ խնդիրները Հարավային Կովկասում կարծես թե պակասել են, բայց Արևմուտքում դա ո՞ւմ կարող է դուր գալ», - ասել է Զախարովան։Նա նշել է, որ Արևմուտքին հանգիստ չի տալիս այդ պետությունների՝ միմյանց հետ փոխգործակցության փաստը, որն արդեն սկսել է կառուցվել խաղաղ պայմանավորվածություններին մոտենալու հունով։ Նրանց չի գոհացնում նաև այդ պետությունների՝ Ռուսաստանի հետ շփման փաստը, որը իրավահավասար է, փոխադարձ հարգալից և ուղղված է տարածաշրջանում համապարփակ խաղաղությանը։ Այստեղից էլ բխում են այդ երկրների հարաբերությունները միմյանց և Ռուսաստանի հետ փչացնելու չդադարող փորձերը։ Նա ավելացրել է, որ Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու խնդիր կա։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 19-ին` տարածաշրջանային այցի շրջանակում։ Հայաստանում լինելուց առաջ նա այցելել է Ադրբեջան և Վրաստան։ Երևանում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
14:57 - 20 մարտի, 2024
Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի այստեղ. Գեղամ Մանուկյան
 |news.am|

Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի այստեղ. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի Հայաստանում: Փոխարենը թող պահանջեին, որ զգուշացում աներ Ադրբեջանին, այլ երկրների՝ որեւէ ոտնձգություն Հայաստանի նկատմամբ կասեցնելու համար: Չարեց: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Մենք տեսել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարների այց տարբեր տարիներին, երբ ՀՀ ղեկավարը չէր խորշում նրա ներկայությամբ նույնիսկ ամենախիստ խոսքերը ասել, հիշեք Ռամիլ Սաֆարովի  դեպքը: Հայաստանը վարում էր փոխլրացնող արտաքին քաղաքականություն, նաեւ ռազմական հարաբերություններ ուներ ՆԱՏՕ-ի հետ: Այն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները որեւէ կերպ թարս կամ խեթ չէին նայվում ոչ ՀԱՊԿ-ի, ոչ Ռուսաստանի կողմից: Դա էր հավասարակշիռ արտաքին հարաբերությունը, եւ ոչ թե միակողմանի, մի ռազմավարական գործընկերոջ, անվտանգային համակարգում կարեւոր դեր ունեցող գործընկերոջ հետ ամբողջությամբ փլուզել քո հարաբերությունները, փոխարենը երազային ինչ-որ բանի ակնկալիքով, որը դեռ նյութականացված չէ»,-ասաց նա: Ինչ անել հարցին էլ Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Դիմադրել, համաժողովրդական դիմադրել, ամեն մի հայրենակցով դիմադրել, քաղաքական ուժերով, խորհրդարանական ընդդիմությունով դիմադրել»:
13:20 - 20 մարտի, 2024
Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է․  դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ․ Յենս Ստոլտենբեր |factor.am|

Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է․ դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ․ Յենս Ստոլտենբեր |factor.am|

factor.am: Factor TV-ի բացառիկ հարցազրույցը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ –Պարո՛ն Գլխավոր քարտուղար, շնորհակալություն այս բացառիկ հնարավորության համար։ Հարավային Կովկաս Ձեր այցը ավարտում եք Հայաստանում։ Ի՞նչ օրակարգով էիք ժամանել և ի՞նչ արդյունքներով եք հեռանում։ Արդյո՞ք մեր ռեգիոնը մտնում է ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերում։  – Ես առաջին հերթին Հարավային Կովկաս այցելեցի, որովհետև այս տարածաշրջանը շատ կարևոր է անվտանգության և խաղաղության տեսանկյունից, իհարկե, առաջնահերթորեն՝ այստեղ ապրող ժողովուրդների համար։ Բայց այն չափազանց կարևոր է նաև Եվրոպայի համար, ամբո՛ղջ Եվրոպայի համար։ Խաղաղությունն ու կայունությունը նպաստում են ավելի մեծ ներդրումներին, ավելի լուրջ տնտեսական աճին, բարգավաճմանը, և իհարկե՝ երաշխավորում են կայուն հարևանություն ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար։ Իսկ երբ մեր հարևանները խաղաղ են, մենք էլ ավելի անվտանգ ենք։ Հետևաբար, Հարավկովկասյան երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, բոլորն իրենց տարբեր ձևերով, շատ կարևոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի համար։ Մենք էլ մեծապես գնահատում ենք այս շփման հնարավորությունը։ -Պարոն Ալիևը Ձեզ հետ զրույցում խաղաղությունից էր խոսում, սակայն ԼՂ-ի կլանումից և 120.000 Արցախցիների բռնի տեղահանումից հետո անգամ Ադրբեջանը սպառնում է լայնածավալ պատերազմով, եթե Երևանը չզիջի ռուսական հսկողությամբ «Զանգեզուրի միջանցք», անկլավներ։ Ինչպե՞ս եք դուք տեսնում խաղաղության ճարտարապետությունը մեր տարածաշրջանում, անվտանգային ի՞նչ հակակշիռների ու զսպումների առկայության պարագայում է հնարավոր տևական և կայուն խաղաղությունը։  – Նախևառաջ, կարծում եմ խաղաղությունը չափազանց կարևոր է։ Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ ավելի լայն տարածաշրջանի համար։ Եվրոպայի համար, ընդհանուր առմամբ, սա ազգային անվտանգության հարց է։ Ես վստահ եմ, որ դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ։ Բայց կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, հարցեր, որ անհրաժեշտ է լուծել։ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, հետևաբար, ես չեմ կարող առաջարկություններ դնել բանակցությունների սեղանին, բայց շատ ուշադրությամբ վերլուծել եմ այն ամենը, ինչ լսել եմ Հայաստանից և Ադրբեջանից։  Հասկանում եմ, որ դեռ տարբերություններ կան, բայց նաև հնարավորություն կա համաձայնության հասնել՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցվել են։ Սա ընդգրկում է նաև լիարժեք հարգանքը տարածքային ամբողջականության նկատմամբ՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել։ Մասնավորապես, երբ սկսվել էին այս քննարկումները և բանակցությունները նաև Պրահայում, իհարկե՝ նաև հաշվի առնելով ՆԱՏՕ-ի այնպիսի գործընկերներին, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն։ Այսինքն, ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներով ներգրավված է այս գործընթացում, խաղաղ համաձայնագրի բանակցման շրջանակում, ինչը կնպաստի և Հայաստանին, և Ադրբեջանին։   -Ներկայումս Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ըստ ամենայնի՝ առաջիկայում դուրս կգա այդ կազմակերպությունից։ ՀՀ իշխանությունը նաև հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին։ Այս լույսի ներքո ի՞նչ կարող է ՀՀ-ին առաջարկել ՆԱՏՕ-ն, ՀՀ հետ համագործակցությունը մինչև ո՞ւր կարող է խորանալ՝ հաշվի առնելով, որ մի  կողմից՝ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործոնը, որն ամեն կերպ աջակցել և աջակցում է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին։  – Հայաստանը ՆԱՏՕ-ի երկարաժամկետ գործընկերն է։ Գործընկերային ենթակառուցվածքը համաձայնեցված է դեռ 1994 թվականից՝ 30 տարի առաջ։ Իմ այցելությունը տարածաշրջան և մասնավորապես՝ Հայաստան, ևս մեկ անգամ փաստում է ՆԱՏՕ-ի հանձնառությունը՝ խորացնելու մեր գործընկերությունը։ Մենք մեծապես գնահատում ենք այն, ինչ Հայաստանն արել է ՆԱՏՕ-ի առաքելությունների և գործողությունների շրջանակում։ Հայկական ուժերը միշտ ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցելիս տպավորել են ինձ։ Բայց միաժամանակ, մենք աջակցում ենք պաշտպանության և անվտանգության ենթակառուցվածքի ամրապնդմանը, ժողովրդավարական վերահսկողության իրականացմանը։  Նաև՝ մեծապես գնահատում ենք ՆԱՏՕ-ի հիմնարար արժեքներին, այսինքն՝ ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը Հայաստանի հանձնառությունը։ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ այս արժեքների ամրապնդման գործընթացում։ ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր է, որ ցանկացած երկիր, այդ թվում՝ Հայաստանը, իրավունք ունենա իր ճանապարհն ընտրելու։ Հետևաբար, Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանում է լինել ՀԱՊԿ-ի անդամ, թե՝ ոչ։ Այնպես, ինչպես Եվրամիության ցանկացած երկիր որոշում է՝ ՆԱՏՕ-ին անդամակցել, թե՝ ոչ։ Մենք հարգում ենք ինքնիշխան, ժողովրդավարական ընտրությունը՝ ժողովրդավարական անկախ երկրների կողմից կայացված։ Ինչ մնում է Եվրամիությանն անդամակցությանը, Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է անդամակցել, թե՝ ոչ։ Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է արդյոք ռազմական, անվտանգային նախաձեռնության կամ կազմակերպության մաս լինել։ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի որոշումը։ Եվ իհարկե, մենք դիմում ենք նաև Ռուսաստանին, որ հարգի Հայաստանի ցանկացած ինքնիշխան  որոշում, և իհարկե՝ ցանկացած այլ երկրի կողմից կայացված։ -ՆԱՏՕ-ն կարո՞ղ է մասնակցել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումներին։ Եվ ՆԱՏՕ-ն հնարավոր համարո՞ւմ է դաշինքին Հայաստանի անդամակցությունը՝ դաշինքի ստանդարտներին համապատասխանելու դեպքում։          – Այսինքն, հարցն այն է՝ Հայաստանին կընդունենք որպես անդամ, թե՝ ո՞չ։ Հայաստանը պետք է որոշի։  Մենք շատ երկրների հետ ենք աշխատել Եվրոպայում, որոնք ՆԱՏՕ-ի սերտ գործընկերներն են, բայց անդամ չեն։ Ֆինլանդիան և Շվեդիան տասնամյակներով ասել են, որ չեն ցանկանում անդամակցել։ Մենք ասել ենք՝ չե՞ք ցանկանում, խնդիր չէ, դա ձեր որոշումն է։ Բայց հետո Ֆինլանդիան և Շվեդիան փոխեցին իրենց միտքը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։ Մենք էլ ասացինք՝ շատ լավ, դիրքորոշումը փոխվել է, որոշել եք անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նստեցինք բանակցությունների սեղանին, բանակցեցինք պայմանները, հրավիրեցինք և Շվեդիան և Ֆինլանդիան արդեն ՆԱՏՕ-ի անդամներ են։  Հետևաբար, ՆԱՏՕ-ի դուռը բաց է։ Մենք դա փաստել ենք, ցուցադրել ենք վերջին տարիների ընթացքում՝ Մոնտենեգրոյում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում։ Բայց պարտադրե՞լ, երբե՛ք։ Դա ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություն է և որոշում է։ Քանի դեռ Հայաստանը չի դիմում  անցամակցության, ինչի շուրջ ձեր որոշումը մենք մեծապես հարգում ենք, մենք պատրաստ ենք ավելի շատ անելու որպես գործընկեր, դեռ՝ ոչ որպես դաշնակից։ Վստահ ենք, որ ՆԱՏՕ-ն էլ մեծապես կկարողանա ամրապնդել ձեր  պաշտպանական կառույցները։ Սկսած ականազերծումից մինչև պաշտպանական այլ ուղղություններ համագործակցել ենք Հայաստանի հետ լայնորեն։ Կշարունակենք այդ համագործակցությունը, կփորձենք հասկանալ, թե է՛լ ի՞նչ կարող ենք անել Հայաստանի հետ։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։        
20:25 - 19 մարտի, 2024
Անհամբերությամբ սպասում եմ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ. Ստոլտենբերգը գրառում է արել

Անհամբերությամբ սպասում եմ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ. Ստոլտենբերգը գրառում է արել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը X-ի իր միկրոբլոգում գրել է․  «Ուրախ եմ, որ Երևանում հանդիպեցի ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անհամբերությամբ սպասում եմ՝ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ։ Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեն: Կոչ եմ անում Հայաստանին և  Ադրբեջանին օգտվել տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունից»: Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Վարչապետը հանդիպման մասին գրառում էր արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․  «Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»
19:14 - 19 մարտի, 2024