Փաշինյանն Արցախում նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում


 |armenpress.am|
21:48 - 16 մարտի, 2020

Փաշինյանն Արցախում նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով արտակարգ դրության վերաբերյալ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Մեր արտակարգ դրությունը կապված է Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի վերջին մեկ շաբաթում վեցապատկման հետ: Արցախում մինչ այս պահը որևէ դեպք չի արձանագրվել, և ես կոչ եմ անում Հայաստանի և Արցախի մեր սիրելի հայրենակիցներին, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն ճամփորդեն դեպի Արցախ ու Հայաստան, մանավանդ, որ մենք այսօր նաև այլ սահմանափակումներ ունենք, որոնք պետք է սահմանափակեն շփումներն այդ թվում մեր զինվորների հետ: Այնպես որ, ես հիմք չեմ տեսնում, որ մենք խոսենք Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման մասին»,- ասաց Փաշինյանը:

Արցախում նախագահական ընտրույունները տեղի կունենան մարտի 31-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել